ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՊՈՍԸ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը«Սասունցի Դավիթ» էպոսն է։Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթավուն, խելահեղ քաջ։Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն»։Էպոսի  պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին հյուսված է էպոսի տվյալ ճյուղը։Էպոսի հիմնական մասը երրորդ ճյուղն է, որն անմիջականորեն կապված է ամբողջ դյուցազնաշրջանի չորս սերնդի հերոսներից գլխավորի, ըստ ավանդության երրորդ դյուցազնի՝ Դավթի հետ, որն առավել մոտ ու հարազատ է ժողովրդի սրտին։Բանահավաքներից ոմանք գրի են առել էպոսի բոլոր չորս ճյուղերը,ոմանք էլ՝միայն նրա առանձին մասերը։
154546։45849bdaf4d86100f54383c3156d4cbb

Оставьте комментарий