Հետաքրքիր տեղեկություն Արևի մասին

Արեգակը աստղ է Արեգակնային համակարգի կենտրոնում:50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ:Արևը գոյություն ունի ավելի քան 5 մլրդ տարի և այդքան էլ կունենա։

Image result for արևի մասին

Արեգակ

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ:Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից:Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից:

ԱՐԵԳԱԿ

Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը:  Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա:Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» :

Image result for արևի մասին