Ինչպես պատրաստել ղափամա

Պատրաստման եղանակը

Լվանալ դդումը, վերևի մասը կլոր կտրել այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրել դդմի ներսը, հեռացնել կորիզները, ողողել և թողնել քամվի: Կաթսայի մեջ 3 բաժակ ջուր եռացնել, լցնել բրինձը, մանր կրակի վրա եփել 15 ր. (բրինձը պետք է կիսաեփ լինի): Ավելացած ջուրը քամել: Առանձին ամանի մեջ բրինձը խառնել կտրտած չրերի հետ, ավելացնել կարագը, աղը, դարչինը, մեղրն ու ընկույզը: Խառնուրդը լցնել դդմի մեջ, ավելացնել 1/4 բ. եռացրեծ ջուր, փակել կտրած կափարիչով: Դնել նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփել 1,5-2 ժամ` մինչև փափկի:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ղափամա

պատրաստեք ղափամա

դդում  դդում 1.5 կգ

բրինձ  բրինձ 150 գրամ

կարագ  կարագ 150 գրամ

սալորի չիր  սալորի չիր 50 գրամ

ծիրանի չիր  ծիրանի չիր 50 գրամ

չամիչ  չամիչ 50 գրամ

դարչին  դարչին

Դդումով կոտլետ

Պատրաստման եղանակը`

Դդումը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:2.Սխտորը անցկացնել մանր քերիչով, իսկ սամիթը մանր կտրատել: Ավելացնել քերած դդումի վրա:
3.Ավելացնել նաև ձուն, ալյուրը, աղը և պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
4.Թավայի մեջ ձեթը տաքացնել, ճաշի գդալով խճողակից դնել տաքացրած ձեթի մեջ, կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:Կարելի է մատուցել և սառը, և տաք վիճակում:
Բարի ախորժակ։

Բաղադրատոմս

  • 500 գրամ դդում
  • 2 հատ ձու
  • 2 պճեղ սխտոր
  • 5 ճ/գ ալյուր
  • 0.5 կապ սամիթ
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ

Դդումի ջեմ

Պատրաստման եղանակ

Կեղևազրկում ենք դդումը, մաքրում կորիզներից ու կտրատում խորանարդիկներով (պետք է ստացվի 1,5 կգ դդումի միջուկ): Կտրատված դդումը դնում ենք կաթսայի մեջ ու վրան լցնում կես բաժակ ջուր:

Առանց կեղևազրկելու կտրատում ենք նարինջն ու կիտրոնը, հանում կորիզները և մանրացնում բլենդերի կամ մսաղացի միջոցով:Ստացված պյուրեն լցնում ենք կտրատված դդումի վրա ու դնում ենք կաթսան թույլ կրակի վրա(առանց կափարիչի) և հասցնում եռման ասիճանի: Եփում ենք այնքան մինչև դդումը փափկի, անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելացնել մի փոքր ջուր:

  1. Ստացված պյուրեն լցնում ենք կտրատված դդումի վրա ու դնում ենք կաթսան թույլ կրակի վրա(առանց կափարիչի) և հասցնում եռման ասիճանի: Եփում ենք այնքան մինչև դդումը փափկի, անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելացնել մի փոքր ջուր:

 

Եփված զանգվածը տրորում ենք, սարքում պյուրե, ապա ստացված ջեմը լցնում ենք ստերիլիզացված, ապակե բանկաների մեջ, թողնում որ սառչի, փակում կափարիչով և տեղափոխում սառնարան:

ddumi-jem-4

Դդումով բուլկի

Պատրաստման եղանակ

  1. Դդումը կեղևազրկում ենք, մանր կտորների բաժանում և կարագով տապակում: 3-4 րոպե անց ցանում  ենք շաքարավազն ու կրկին դդումը տապակում:
  2. Խմորիչը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, ավելացնում աղն ու շաքարավազը: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, հալեցրած կարագն ու 1 ճ/գդ ալյուրը: Խառնում ենք և արագ խմոր հունցում:
    Երկու զանգվածքները միացնում ենք, ալյուր ավելացնում և լավ խառնում:
  3. Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում մի քիչ հանգստանա:
    Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթը, ձվերը, կարագը, դդումը, շաքարավազը և լավ խառնում ենք:
    Զանգվածը կամաց կամաց լցնում ենք խմորի մեջ, խառնում և ըստ անհաժեշտության ալյուր լցնում: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում ենք մի քիչ հանգստանա:
  4. Խմորը մանր կտորների ենք բաժանում:

5․Այնուհետև ձեռքերով գնդում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:

6․Վրան հարած ձու ենք քսում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

ddumov-bulki

Դդումով տաք աղցան Դդումով կեքս

Վերցրեք դդումը, կեղեւահանեք, կտրատեք: Մի մասով կպատրաստենք աղցանը, մյուսով` կեքսը: 2.Սկսենք աղցանից: Դդումի մի մասը կտրատեք բարակ եւ ոչ այնքան երկար կտորներով: Լցրեք մի մեծ թասի մեջ, ավելացրեք աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած կանաչեղեն, ձիթապտղի յուղ, եթե ունեք` կարմիր թարմ պղպեղ, դդումի սերմեր, եւ եթե դեմ չեք` 1-2 պճեղ կտրատած սխտոր:           3.Լավ խառնեք, լցրեք փայլաթիթեղի մեջ, ամուր փակեք եւ դրեք 220-250 աստիճանով նախապես տաքացրած ջեռոցը:       4. 15-20 րոպեից հանել ջեռոցից, լցնել մատուցարանի մեջ, ավելացնել թարմ կանաչի ու մատուցել: Այս աղցանը ոչ միայն տաք վիճակում է շատ համեղ, այլեւ` սառը: Եթե մատուցելու եք սառը, կարող եք նաեւ կանաչ սալաթի` մառոլի տերեւներ կամ թարմ սպանախ ավելացնել:

Այժմ անցնենք քաղցրին

Մնացած դդումը անցկացնել քերիչով: Հարկավոր է մի  թաս քերած դդում:       Եթե ունեք կոճապղպեղ (имбирь), քերեք նաեւ մի կտոր կոճապղպեղ` մոտավորապես մի 6-7 սմ երկարությամբ: Կոճապղպեղն ավելացրեք դդումին, կարելի է նաեւ մեկ նարինջի կեղեւ քերել:     Առանձին ամանի մեջ լցրեք 6 ձվի դեղնուց: Սպիտակուցն առանձնացրեք եւ մի կողմ դրեք: Դեղնուցին ավելացրեք 1 բաժակ շաքար: Եթե ունեք շագանակագույն շաքար` նախընտրելի է դա: Հակառակ դեպքում կարելի է սպիտակ շաքարին ավելացնել 2-3 գդալ մեղր:   Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:   Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1,5-2 բաժակ ալյուր, այնպես, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր: Ավելացնել նաեւ արդեն քերած դդումը՝ կոճապղպեղի եւ նարնջի կեղեւի հետ: Սպիտակուցները կես բաժակ շաքարավազի հետ հարել, զգուշորեն ավելացնել մնացած խմորին: Ստացվում է բավականին շատ խմոր, որից հնարավոր է երկու կեքս պատրաստել: Կարելի է եւ ուղղանկյուն եւ շրջանաձեւ տապակների մեջ լցնել: Վրան կարելի է ցանկացած ընկուզեղեն մանրել: Դնել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել մոտ 45 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով: Շատ գեղեցիկ է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ: