Մայրենի

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

հալածական-հալածված

հողմ-ուժեղ քամի

ջոկել-առանձնացնել

 

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր՝

  • գոյականները (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ ինչե՞ր)
  • ածականները (ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր)
  • բայերը (ի՞նչ անել, ի՞նչ լինել, ի՞նչ է անում, ինչ է լինում, ինչ եղավ ….և այլն:)

Գահ                բարձր                 թողած

հողմ               կանաչ                 բաժանել

սև                 առաջ                  ջոկել

ամպ               չար                   քշել

երկինք           լայն                   տանել

հանգստություն     անդադար         գնալ