ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­րոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարեոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների ճնշող մասր կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ ե բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղա­շարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասր բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

Կենդանիների մասին գիտությունր կոչվում է կենդանաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

  1. Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասր բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

  1. Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները

  1. Ինչո՞վ են սնվում կենդանիները

Նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

2.Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:

3. Ի՞նչ է ֆաունան:

Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

ոչխար, հավ,կով

Կանաչ կրիա

 

Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա։Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ: Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը:Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ:Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու։Համարվում է արևադարձային կրիայի տիպիկ օրինակ:Ապրում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում: Ցրտադիմացկուն չեն: Հնդկական օվկիանոսում տարածված են քիչ քանակությամբ:Համարվում է ամենախոշոր ծովային կրիան: Զրահի երկարությունը հասնում է 80-100 սմ-ի, նույնիսկ մինչև 140 սմ:

 

Շինշիլաներ

6B0DBFBA-E29E-4C7B-9AA4-12F5AA1F0A57Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24-30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2-3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1-5 ձագ):Ապրում են մոտ 20 տարի։

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Image result for մթնոլորտ

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝  կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր(առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) ևփետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքին շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, պասսատներ, մուսսոններ: Իրեն ուղղությունը չի փոխում պասսատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպեր և մառախուղներ:

Կուղբեր

Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ,որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիաընկած տարածքներում, և կանադական կուղբ,որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։Կուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերիվտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։

Image result for Կուղբեր

Կրծողների մասին

Կրծողները կաթնասունների դասի ամենամեծ կարգն է։Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 3 սմ — 135 սմ, քաշը՝ 7 գրամից մինչև 90 կգ) կենդանիներ են։Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր աշխարհամասերում։ Հայտնի է ժամանակակից 33 ընտանիք, 481 ցեղ, մոտ 2300 տեսակ,Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք է վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատու է, փչացնում է գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։

Առնետներ

Առնետների հայրենիքը Հարավային Ասիան է ։ Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով,  խխունջներով։ Հայաստանում հայտնի է առնետների 2 տեսակ ՝ մոխրագույն և սև առնետներ ։

Սև առնետ

Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր ։ Տարածված է Շիրակի,  Արարատի և Արագածոտնի մարզերում։Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

 

Մոխրագույն առնետ

Մարմնի երկարությունը մինչև  270 մմ էպոչինը` 190 մմ Քաշը հասնում է մինչև 500 գրամ : Տարեկան կարող են ծնել 5 անգամ`  յուրաքանչյուր ծնի ընթացքում 2-ից մինչև 8 ձագ :                                                           Սնվում են ինչպես բուսական, այնպես էլկենդանական կերերով:

Image result for arnetner

Նարնջակատար կակադուներ

Նարնջակատար կակադուն փոքր դեղին կակադուի ենթատեսակ է: Նա հիմնական տեսակից փոքր ինչ խոշոր է: Մարմինը կարող է հասնել մինչև 38 սմ երկարության։ Հիմնականում պատված է սպիտակ փետուրներով և վառ նարնջագույն կատարով: Կտուցը մոխրագույն-սև է, ոտքերը մոխրագույն: Աչքերը կապտավուն:Նրանք ապրում են միայն Սումբա կղզու արևադարձային անտառներում։ Սիրում են լողանալ անձրևի տակ:Շատ ակտիվ, և խելացի թութակներ են, շուտ դառնում են մարդամոտ, սակայն նեղանում են, երբ նրանց ուշադրություն չեն դարձնում: Այդ ժամանակ արձակում են ոչ հաճելի ձայներ, թափահարում են թևերով, որպեսզի ուշադրություն գրավեն:

Image result for նարնջակատար կակադու