Բնագիտության առաջադրանք․ընտանի բադեր,մանդարինկա

Մանդարինկա

Մանդարինկա բադերը ոչ մեծ և վայրի թռչուններ են։Նրանք բնակվում են Արևելքում։Հասուն մանդարինկայի թևերի երկարությունը 210-245 մմ է։Արուի գլխի վրա կա գունավոր մազափունջ,որով նա տարբերվում է էգից։Արուի կտուցը կարմրավուն է։Էգերը իրենց արտաքին տեսքով տարբերվում են արուներից։Նրանց աչքերը եզրագծված են սպիտակով։Մեզ առավել հայտնի Սպիտակ մանդարինկան։

Ընտանի բադեր

Ընտանի բադերը թռչում են վատ և ոչ հեռու։Նրանք սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից։Ընտանի բադերի բազմացումը սկսվել է 5000 տարի առաջ։ Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին:Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են,բազմացվող և շատ դիմացկուն։

 

Երկրի ներքին Կառուցվածքը

Երկրա գունդն, ըստ ներ քին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Մի ջուկի կենտրոնում ջեր մաս տի ճա նը հասնում է մինչև 6000 °C։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են: Ենթադրվում է, որ այն կազմ ված է հիմ նակա նում եր կա թից և նի կե լից։ Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը: Միջնապատյանի խորքերում ջեր մաստիճա նը հասնում է մինչև 2900 °C: Թեև միջնապատյանի ջեր մաս տի ճա նը բա վա կանին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմ նական ում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։ Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է: Երկրա կեղևի հաստությունը տատանվում է 5– 80 կմ–ի սահ մաններում: Այն կազմված է բազմազան ապար ներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույն ով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով: Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն: Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստված քային և փոխակերպային (ձևա փոխ ված): Հրային ապարներն առաջանում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում
Երկրագնդի ներքին կառուցվածքը
երկրակեղև մի ջնապատյան ներքին մի ջուկ
ու կարծրանում է: Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը: Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական: Օրգանական ծագման ապարները գոյացել են հա զարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից: Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում: Դրանցից են քարածուխը, տորֆը, կա վիճը, կրաքարը և այլն: Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից: Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն: Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակեր պումից: Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի: Կան այնպիսի ապարներ, որոնք իրենց բա ցառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմ րուխտը։ Տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ: Օգտակար հանածոներ են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, մետաղ ները: Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Հումուսն առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից:

 

Շնազգիներ

Վերջին ժամանակներում գիտության կողմից կատարված առաջընթացի շնորհիվ գիտնականները կարողացել են կարծիքներ հայտնել շնազգիների առաջացման վերաբերյալ։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե երբ և որտեղ է առաջացել ընտանի շունը՝ մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին։ Այն, որ շունը առաջացել է գայլից, դա հստակ է։Թե ինչպես է գայլը դարձել ընտանի կենդանի, դա դեռ մնում է առեղծված, բայց դա բացատրող երկու տարբերակ կա՝ կամ գայլերը քաղց զգալով եկել և սկսել են ապրել մարդկանց հետ, քանի որ այդպես ավելի հարմար կլիներ կեր հայթհայթելու համար։Բացի դրանից մարդկանց մոտ ավելի տաք էր և ցրտին դիմանալու խնդիրը նույնպես լուծվում էր։ Քիչ-քիչ մարդիկ ընտելանալով այս կենդանիներ սկսել են նրանց վարժեցնել և արդյունքում դուրս է եկել շատ հավատարիմ և աշխատող կենդանի։ Այսպիսով մարդը տարիների ընթացքում պահել և վարժեցրել է գայլին։ Արդեն շուն դառած գայլը մարդկանց օգնում էր տարբեր բնագավառներում՝ որսորդություն, տան պահպանում և այլն։

Image result for շնազգիներ

Բնագիտություն

Լուսանները տարածված են Եվրոպայում։Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է ԱրարատիՏավուշիԼոռուԿոտայքիՍյունիքիԳեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում,  ժայռերում։ Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան։Այնուհանդերձ՝ լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի։Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ Լուսանն ապրում է 25 տարի։

Image result for լուսան

Ղարաբաղյան ձի

Ղարաբաղյան ձին աչքի է ընկնում իր գեղեցիկ կառուցվածքով։Արտաքին տեսքով նմանվում է արաբ ձիերին։Գլուխը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Օգտագործվել է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։

Image result for ղարաբաղյան ձիImage result for ղարաբաղյան ձի

Ձիեր

Ձիերը ձիազգիների ընտանիքի խոշոր կենդանիներ են: Իրանի երկարությունը 2,5 մ է,իսկ  մնդավի բարձրությունը 1,6 մ։Վայրի ձիերը մեզ հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի անապատներում։Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում:Ընտանի ձիերը տարածված են  բոլոր երկրներում: Ձիերը ապրում են 25–30 տարի: Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. որն ստեղծվել է հնագույն ժամանակներում։Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով։

arabian-horse-wallpaper-400x320

 

 

Սովորական սիրամարգ

23eszuԱրուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

Կապտաթև սիրամարգ

Գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ Հանդիպում են ՀնդկաչինումՄալակկայումՍումատրայում։

1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։

Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։

Ոսկեգույն փասիան

Փասիանների ընտանիքի ամենավառ գունավորում ունեցող թռչուններից է: Արուն տարբերվում է փետեուրների վառ գունավորմամբ: Մարմնի երկարությունը 90-105 սմ է, որի մեծ մասը պոչի երկարությունն է: Ունի ոսկեգույն-դեղին կատար: Դեմքը և վիզը բոսորագույն է, կուրծքը կարմիր է, մեջքի հատվածը՝ բաց շականակագույն, իսկ ոտքերը՝ խամրած դեղին: Էգը, ի տարբերույթուն արուի՝ ունի փետուրների ավելի խամրած գունավորում: Մարմնի երկարությունը 60-80 սմ է: Ոսկեգույն փասիանի հայրենիքը համարվում է Չինաստանը: Հանդիպում են լեռնային գոտիներում ՝ մինչև 2000 մ բարձրության վրա: Որպես բնակավայր նախընտրում են լեռների ստորտները և եղեգնուտները: Խուսափում են անտառային, ճահճային տարածքներից:Հիմնականում սնվում է տերևներով և տարբեր թփերի մնացորդներով, եղեգով, ինչպես նաև միջատներովինչպես նաև միջատներով:

hybrid08

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ դաս 3․5․

1. Ի՞նչ են միջօրեականնեը և զուգահեռականները։   Բևեռները միացնող կիսաշրջանագծերը կոչվում են միջօրեականներ։  Երկրի
մակերևույթով անցնող, հասարակածին զուգահեռ շրջանագծերը զուգահեռականներն են։

2. Ի՞նչ է գլոբուսը։ Գլոբուսը երկրի մոդելն է:

3. Գործնականում ե՞րբ ապացուցվեց Երկրի գնդաձևությունը և ո՞ւմ կողմից: Առաջինը դա ապացուցել է Պյութագոլաըը, իսկ հետո Արիստոտելը:

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ դաս 3․4․

images

1. Որ քա՞ն է Եր կրից Լու սին հե ռա վո րու թյու նը։    Եր կրից Լու սին հե ռա վո րու թյու նը                                                385000 ԿՄ։

2. Ին չո՞ւ է լուսինը միշտ դեպի Երկիր ո ւղղված մի ևնույն կող մով։   ՈՐՈՎՀՈՏԵՎ ԼՈՒՍԻՆԸ ԵՐԿՐԻ ՇՈՒՐՋԸ ՄԵԿ ԱՄԲՈՂՋ ՊՏՈՒՅՏ Է ԿԱՏԱՐՈՒՄ։

3. Ի՞նչ են Լուս նի փուլերը, և ո րո՞նք են դրանք։  ՆՈՐԱԼՈՒՍՆԻ ՓՈԻԼ,ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ,ԼԻԱԼՈՒՍՆԻ ՓՈՒԼ,ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ։

4. Լուս նի մա հի կի սուր ծայ րերն ո ւղղ ված են դե պի ձախ. հա ջորդ օ րը մա հի կը կմե ծա նա՞, թե՞ կփոք րա նա։             ԿՄԵԾԱՆԱ։