ԻՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ

Ես իմ աշնանային հանգիստը անցկացրել եմ շատ հետաքրքիր։Արձակուրդի ժամանակ կապը դասընկերներիս և ուսուցիչներիս հետ պահպանել  եմ ՝արշավելով Աշտարակ քաղաք <<ԳԵՏԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ>> նախագծով։Եղանք Պ․ Պռոշյանի տուն—թանգարանում,ծանոթացանք նրա կատարած գործերի հետ։ Շատ հետաքրքիր էր նաև այն օրը,երբ անցկացրեցինք թափառումներ<<ԻՄ ՔԱՂԱՔԸ>>-ը նախագծով։ Շրջելով <<ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՎ>> ՝հանդիպեցինք նշանավոր մարդկանց արձաններին և քանդակներին,օրինակ՝Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի,<<ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐԻ>>և այլն։Քայլելով այգու խշխշան տերևների վրայով ՝ կարծես լիներ աշնանային երաժշտություն։Հաճելի է ու գեղեցիկ իմ քաղաքը օրվա տարբեր պահերին և տարվա բոլոր եղանակներին։

Արձակուրդներիս մի քանի օրն էլ անցկացրել եմ տատիկիս տանը։Կարդացել եմ<<ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ>> ՀԵՔԻԱԹԸ,պատրաստել եմ թղթե տիկնիկներ,ունկնդրել եմ ՊԱՎԵԼ ՊԱՆԻՆԻ,ԻԳՈՐ ԴՎՈՒՐԵՉԵՆՍԿՈՒ,ՍԵՐԳԵՅ ՉԵԿԱԼԻՆԻ,ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ  և ՇՈՊԵՆԻ ստեղծագործությունները,որոնք համահունչ են աշնան եղանակին։Ահա իմ արձակուրդի մասին, աշնանային։

Իմ կարդացած գրքերը

 

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ինչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

Լուիս Քերոլ <<Ալիսը հարաշքների աշխարհում>>Ինձ դուր եկած ամենահետաքրքիր  հատվածը։  Նա շատ հետաքրքիր կարճ պատմություններ էր կարդացել երեխաների մասին, որոնք վառվել, վայրի գազանների կեր էին դարձել և նման տհաճ բաներ, այդ ամենը այն պատճառով, որ փոքրերը հաճախ չէին հիշում մեծերի սովորեցրած հասարակ կանոնները: Օրինակ, եթե շիկացած կրակխառնիչը երկար ժամանակ բռնես, կվառի ձեռքդ, իսկ եթե մատդ դանակով շատ խոր կտրես՝ արյուն կգա: Ալիսը երբեք չէր մոռացել, որ եթե մի կաթիլ խմեր «թույն» պիտակ ունեցող շշից, վաղ թե ուշ անպայման փորը կցավի։ Ալիսաի նկարագիրը- գեղեցիկ,ցածրահասակ,ուժեղ աղջիկ էր։Ալիսաի բնութագիրը- բարի,խելացի,հրգատար,մտածկոտ,երազկոտ աղջիկ էր։Իմ կարդացած գիրքը շատ հետաքրքիր,բովանդակալից,ուսուցանող էր։Ես գլխավոր հերոսից՝ Ալիսից սովորեցի,որ պետք է լինել ուշադիր,սիրալիր ևբ հոգատարություն ցուցաբերել կենդանիների նկատմամբ։Հետաքրքրությունից ելնելով կկարդամ գրքի երկրորդ մասը։