«Իմ մասին»

Ես 10 ամյա Էլինան եմ: Սովորում եմ Մխիտար Սեբաստացու անվան կրթահամալիրի հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում: Հճախում եմ պարի և  դաշնամուրի խմբակի : Մասնրակցելլ եմ բազմաթիվ  համերգների ու մրցույթների: Ձեռք եմ բերել դիպլոմներ և պատվոգրեր:Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, խաղալ տիկնիկներով և կարդալ գրքեր:21942285_478404245861972_528678338_n

»Իմ ամենաանմոռանալի ծնդյանն օրը»

21979123_478404239195306_2081224892_nԻմ բոլոր ծննդյան տոներն անցնում են շատ հետաքրքիր, բայց ամենաանմոռանալին իմ տասներորդ տարվա հոբելյանն էր: Մենք այդ օրը գնացել էինք մանկական սրճարան: Այնտեղ շատ լավ անցավ: Կար շոու ծրագիր, որը վարում էին ծաղրածուները: Ես  այդ օրը շատ նվերներ ստացա իմ հարազատներից: Իսկ վերջում պահեցի երազանք և փչեցի տորթի մոմերը:

Առաջադրանքներ

21. Բ,գ,դ,զ,թ,ժ,լ,խ,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,շ,չ,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,ք,ֆ սրանք բաղաձայն հնչյուններն են:

Ա,է,ը,ի,օ,ու սրանք ձայնավոր հնչյուններն են:

23. արմատ\5/ ա ր մ ա տ երերալ\7/ յ է ր է ր ա լ երազ \5/ յ է ր ա զ որոտ \5/վօրօտ, տերև \5/ տ ե ր է վ, որոշում \7/վօրօշում, երևելի \8/ յ է ր է վ է լ ի:

24. երիտասարդ-9 տառ, 10 հնչյուն, ոլոռ-4 տառ, 5 հնչյուն

Վիլյամ Սարոյան

Վիլյամ  Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում /ԱՄն Կալիֆորնիա/ ,Բիթլիսից գաղթած ընտանիքում:1911թ-ին 37 ամյա Արմենակ Սարոյանը մահանւմ է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի և Կոզեթի հետ միասին տեղափոխվում է մանկատուն: Երբ մայրը պետք է 3 ամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Քուն Ջիջեր անունով մի տիկնիկ է նվիրում , որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահվում է: Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով փարատել է մոր բացակայությունը:Այդ տիկնիկի կերպարը արտացոլվել է նրա ստեղծագործություններում:Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել: 1922թ-ին, երբ մայրը նրան հանձնում է հոր թղթերի մի կապոց, 14 ամյա Վիլյամը իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել և գրել է ,,Հին հայրենիքի ,, լեզվով: Առաջին անգամ Վիլյամ Սարոյանը իր ստեղծագործությունը տպագրել է 1933թ-ին, Բոստոնի ,,Հայրենիք,, շաբաթաթերթում ՝ Սիրակ Գորյանի ստորագրությամբ: 1939 թ-ին Սարոյանը 6 օրվա ընթացքում գրում է ,, Քո կյանքի ժամերը,,: Այս ստեղծագործության շնորհիվ արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին: Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայա ցնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով և բարքերով: Վիլյամ Սարոյանը մահացել է 1981թ-ի մայիսի 16-ին,Ֆրեզնոյում, աճունի մի մասը թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Ստեղծագործություններ

,,Իմ սիրտը լեռներում է,, ,,Կյանքիդ ժամանակը,, ,,Քարանձավի մարդիկ,, ,, Հեյ, ով կա այդտեղ,, ,,Կոտորածն մանկանց,, ,, խաղողի այգին,,:

Ավանդություններ մեր վանքերի և տարբեր վայրերի մասին

Սևանա վանքԱվանդույթի համաձայն, այս վանքը հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք: Մեկ այլ տարբերակի համաձայն, վանքը Սևան է կոչվել այն բանի համար, որ կառուցված է սև տուֆից, այդտեղից էլ վանքի անունը՝ Սևան:Շաքեի ջրվեժԹշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:Նորավանք » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1794″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/noravanq-746556.jpg?w=820″ alt=»Noravanq-746556″ style=»max-width: 100%; height: auto; border: 0px; display: inline; float: left; margin: 5px 20px 10px 0px; vertical-align: middle; border-radius: 3px;»>Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նհոր գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին:  Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:Տաթև   » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1795″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/tatev-monastery-armenia.jpg?w=820″ alt=»tatev-monastery-Armenia» style=»max-width: 100%; height: auto; border: 0px; display: inline; float: left; margin: 5px 20px 10px 0px; vertical-align: middle; border-radius: 3px;»>Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:Մակարավանք http://mocak.am/16047/%D5%B0%D5%A1%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B7%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/ » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1796″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/makaravank_01.jpg?w=820″ alt=»Makaravank_01″ style=»max-width: 100%; height: auto; border: 0px; display: inline; float: left; margin: 5px 20px 10px 0px; vertical-align: middle; border-radius: 3px;»>Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:Կեչառիս Ճանաչել խոնարհված եկեղեցիները Ծանոթանալ խնդիրներին, այդ թվում` բնապահապանական Լուսաբանել, ներկայացնել եկեղեցին, նրա պատմությունը, կարգավիճակը: Օձունի, Լոռու մարզ Բաղանիսի, Տավուշի մարզ Շենիկի, Արագածոտնի մարզ Արզականի Նեղուցի վանքի, Կոտայքի մարզ Աղավնավանքի անապատի, Տավուշի մարզ Մայրավանքի, Կոտայքի մարզ Թեղենյաց վանք, Կոտայքի մարզ Արատեսի վանք, Վայոց ձորի մարզ Տորմակավանք, Լոռու մարզ Գհուկի վանք, Կոտայքի մարզ » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1797″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/1d5afd5a5d5b9d5a1d5bcd5abd5bd.jpg?w=820″ alt=»1կեչառիս» style=»max-width: 100%; height: auto; border: 0px; display: inline; float: left; margin: 5px 20px 10px 0px; vertical-align: middle; border-radius: 3px;»>Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն  աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը  գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:ՀաղարծինՎաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։ Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի քանի անագե գավաթներ, մեկ-երկու կրակարան և հիմնեցին իրենց «գաղութը»։ Սյուի և Ջոնսիի ստուդիան գտնվում էր մի աղյուսե եռահարկ տան վերևում։ Ջոնսին Ջոաննա անվան կրճատ ձևն էր։ Նրանցից մեկը եկել էր Մեյն նահանգից, մյուսը՝ Կալիֆոռնիայից։ Նրանք ծանոթացել էին Ութերորդ փողոցի մի փոքրիկ ռեստորանում, ընդհանուր սեղանի մոտ և գտել էին, որ իրենց հայացքները արվեստի, եղերդակի սալաթի և մոդայիկ թևքերի մասին լիովին համընկնում են։ Դրա հետևանքով կազմվեց ընդհանուր ստուդիան։Դա մայիսին էր։ Նոյեմբերին անբարեհամբույր այն օտարականը, որին բժիշկներն անվանում են «Թոքաբորբ», անտեսանելիորեն անցավ գաղութով, իր սառցե մատները դիպցնելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արևելյան թաղով այդ հոգեառը քայլում էր համարձակ՝ հարվածելով տասնյակ զոհերի, բայց այստեղ, մամռածածկ նեղ փողոցների լաբիրինթոսում, նա քարշ էր գալիս քայլ առ քայլ։ Պարոն «Թոքաբորբին» ոչ մի կերպ չէր կարելի նրբակիրթ ծեր ջենտլմեն համարել։ Վտիտ աղջիկը, որ Կալիֆոռնիայի զեփյուռից արյան պակասություն ուներ, հազիվ թե արժանի հակառակորդ համարվեր կարմիր, մեծ բռունցքներով ու շնչարգելությամբ տառապող պնդակազմ ծեր բթամիտին։ Սակայն նա ցած գլորեց աղջկան, և Ջոնսին, անշարժ պառկած երկաթե, ներկած մահճակալի վրա, հոլանդական պատուհանի մանրահյուս ապակիների միջից նայում էր հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։ Մի անգամ առավոտյան մտահոգ բժիշկը միայն թավամազ, ճերմակ հոնքերի շարժումով Սյուին կանչեց միջանցք։ — Նա մեկ շանս ունի… դե, ասենք, տասի դիմաց,— ասաց նա՝ ջերմաչափը թափ տալով։— Այն էլ, եթե ինքը ցանկանա ապրել։ Մեր ամբողջ ֆարմակոպեան կորցնում է իր իմաստը, երբ մարդիկ սկսում են գործել՝ ելնելով դագաղագործի շահերից։ Ձեր փոքրիկ օրիորդը որոշել է, որ ինքն այլևս չի ապաքինվի։ Ինչի՞ մասին է մտածում նա։ -Նա… նա ուզում էր ներկերով նկարել Նեապոլի ծոցը։ — Ներկերո՞վ։ Դատարկ բան։ Նա իր հոգում չունի՞ մի այնպիսի բան, որի մասին իրոք արժեր մտածել։ Օրինակ՝ տղամարդիկ։ — Տղամարդի՞կ,— հարցրեց Սյուն, և նրա ձայնը հնչեց խիստ, ինչպես շրթհարմոնի ձայնը։— Մի՞թե տղամարդիկ արժանի են… Ա՜խ, ո՛չ, բժի՛շկ, ո՛չ մի այդպիսի բան չկա։ — Դե՛, այդ դեպքում նա ուղղակի հյուծվել է,— որոշեց բժիշկը։— Ես կանեմ այն ամենը, ինչ ի վիճակի կլինեմ՝ իբրև գիտության ներկայացուցիչ։ Բայց երբ իմ պացիենտն սկսում է հաշվել իր թաղման թափորի կառքերը, ես դեղերի բուժիչ հատկությունների հիսուն տոկոսը դեն եմ նետում։ Եթե դուք հասնեք այն բանին, որ նա թեկուզ մեկ անգամ հարցնի, թե ի՞նչ ձևի թևք են հագնելու այս ձմռանը, ես ձեզ երաշխավորում եմ, որ նա մեկ շանս կունենա հինգից՝ տասի փոխարեն։ Բժշկի գնալուց հետո Սյուն ներս ընկավ արվեստանոց և այնքան լաց եղավ, մինչև որ ճապոնական թղթե անձեռոցիկը բոլորովին ջուր կտրեց։ Ապա նա, գծագրական տախտակը ձեռքին, ռեգտայմ սուլելով, քաջաբար ներս մտավ Ջոնսիի սենյակը։ Ջոնսին պառկել էր՝ երեսը պատուհանի կողմը դարձրած, հազիվ նշմարվելով վերմակների տակից։ Սյուն թողեց սուլելը՝ կարծելով, թե Ջոնսին քնած է։Նա հարմարեցրեց տախտակը և սկսեց տուշով կատարել ժուռնալային պատմվածքի նկարազարդումները։ Երիտասարդ նկարիչների համար Արվեստի ճամփան սալարկվում է ժուռնալային պատմվածքների նկարազարդումներով՝ պատմվածքներ, որոնցով երիտասարդ հեղինակները սալարկում են դեպի Գրականություն տանող իրենց ուղին։ Ուրվագծելով պատմվածքի համար այդահոցի կովբոյի ֆիգուրան՝ պերճաշուք բրիչներով, միակնոցը աչքին՝ Սյուն կամացուկ մի շշնջյուն լսեց, որը կրկնվեց մի քանի անգամ։ Նա շտապ մոտեցավ մահճակալին։ Ջոնսիի աչքերը լայն բաց էին։ Նա նայում էր պատուհանին ու հաշվում հակառակ հերթականությամբ։ — Տասներկու,— ասաց նա, ապա քիչ հետո,— տասնմեկ, իսկ հետո՝ տասը և ինը, իսկ հետո՝ ութ և յոթ՝ համարյա միաժամանակ:Սյուն նայեց պատուհանին։ Ի՞նչ կար այնտեղ հաշվելու։ Երևում էր միայն դատարկ, տրտում բակը և քսան քայլի վրա՝ աղյուսե տան խուլ պատը։ Հանգուցավոր, արմատների մոտ փտած ծեր բաղեղը մինչև կեսը ծածկել էր աղյուսե պատը։ Աշնան սառը շունչը տերևները պոկում էր վազից, և ճյուղերի մերկացած կմախքները կառչում էին ցած թափվող աղյուսներից։ — Ի՞նչ կա այնտեղ, սիրելի՛ս,— հարցրեց Սյուն։ — Վեցը,— հազիվ լսելի պատասխանեց Ջոնսին։— Հիմա նրանք ավելի շուտշուտ են թռչում։ Երեք օր առաջ համարյա հարյուր հատ էին։ Գլուխս պտտվում էր հաշվելուց։ Իսկ հիմա հեշտ է։ Ահա, մեկն էլ թռավ։ Այժմ մնացին միայն հինգը։ — Ի՞նչ հինգ, սիրելի՛ս։ Ասա՛ քո Սյուդիին։ — Տերևներ։ Բաղեղի վրա։ Երբ վերջին տերևն ընկնի, ես կմեռնեմ։ Արդեն երեք օր է՝ գիտեմ այդ։ Մի՞թե բժիշկը քեզ չասաց։ — Առաջին անգամ եմ նման հիմարություն լսում,— հոյակապ արհամարհանքով հարվածը հետ վանեց Սյուն։— Ի՞նչ կապ կարող են ունենալ հինավուրց բաղեղի տերևները քո ապաքինվելու հետ։ Իսկ դու էլ դեռ այդպես սիրում էիր այդ բաղեղը, անպիտա՛ն աղջիկ։  Հիմարիկ մի՛ լինի։ Ախր հենց այսօր առավոտյան էր՝ բժիշկն ասաց ինձ, որ դու շուտով կառողջանաս… Սպասի՛ր, ինչպե՞ս ասաց… որ դու տասը շանս ունես մեկի դիմաց։ Իսկ դա չէ՞ որ ավելի քիչ չէ, քան մեզնից յուրաքանչյուրինը այստեղ՝ Նյու Յորքում, երբ գնում ես տրամվայով, կամ անցնում նորակառույց տան մոտով։ Փորձի՛ր մի քիչ մսաջուր խմել և թույլ տուր քո Սյուդիին ավարտել նկարը, որպեսզի նա կարողանա այն սաղացնել խմբագրի վրա և գինի առնել իր հիվանդ աղջկա ու խոզի կոտլետ՝ իր համար։ — Այլևս կարիք չկա, որ գինի առնես,— պատասխանեց Ջոնսին՝ սևեռուն նայելով պատուհանին։— Ահա՛, մեկն էլ թռավ։ Չէ՛, մսաջուր չեմ ուզում։ Ուրեմն, ընդամենը չորս հատ է մնում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպե՞ս է ընկնում վերջին տերևը։ Այն ժամանակ կմեռնեմ նաև ես։ — Ջոնսի՛, սիրելի՛ս,— ասաց Սյուն, խոնարհվելով նրա վրա,— խոստանո՞ւմ ես աչքերդ բաց չանել ու չնայել պատուհանին, մինչև որ ես աշխատանքն ավարտեմ։ Ես պետք է այս նկարազարդումները վաղը հասցնեմ։ Ինձ լույս է հարկավոր, այլապես վարագույրը ցած կթողնեի։ — Մի՞թե դու չես կարող մյուս սենյակում նկարել,— սառնությամբ հարցրեց Ջոնսին։ — Ես կուզենայի քեզ մոտ նստել,— ասաց Սյուն։— Բացի դրանից, չեմ ուզում, որ դու նայես այդ հիմար տերևներին։ — Երբ վերջացնես, ասա ինձ,— աչքերը փակելով շշնջաց Ջոնսին՝ գունատ և անշարժ, ինչպես ցած տապալված արձան։— Ուզում եմ տեսնել, թե ինչպես է ընկնում վերջին տերևը։ Ես հոգնել եմ սպասելուց։ Հոգնել եմ մտածելուց։ Ուզում եմ ազատվել այն ամենից, ինչ որ կաշկանդում է ինձ թռչել, թռչել ավելի ու ավելի ցածր, ինչպես այդ խեղճ, հոգնած տերևներից մեկը։  — Աշխատի՛ր քնել,— ասաց Սյուն։— Ես պետք է կանչեմ Բերմանին. ուզում եմ նրանից ոսկի որոնող մենակյաց նկարել։ Ամենաշատը մեկ րոպե կբացակայեմ։ Տե՛ս հա, մինչև գալս տեղիցդ չշարժվես։ Ծերունի Բերմանը նկարիչ էր, որն ապրում էր ներքևի հարկում, նրանց ստուդիայի տակ։ Նա արդեն վաթսունից անց էր, և մորուքը, որ Միքելանջելոյի Մովսեսի մորուքի նման ամբողջովին ծածկված էր խոպոպներով, իջնում էր նրա այծամարդի գլխից դեպի թզուկի մարմինը։ Արվեստի մեջ Բերմանը անհաջողակ էր։ Նա շարունակ պատրաստվում էր նկարել իր գլուխգործոցը, բայց նույնիսկ չէր էլ սկսել այն։ Արդեն մի քանի տարի է, ինչ ոչինչ չէր նկարում, բացի ցուցանակներից, ռեկլամներից և այդօրինակ խզմզվածքից՝ հանուն մի կտոր հացի։ Նա քիչումիչ վաստակում էր՝ իբրև բնորդ նստելով երիտասարդ նկարիչների մոտ, որոնց համար պրոֆեսիոնալ բնորդները շատ թանկ էին։ Նա թունդ խմող էր, բայց դեռ մի գլուխ խոսում էր իր ապագա գլուխգործոցից։ Իսկ այնպես, դա մի խիստ, չար ծերուկ էր, որը չարախնդում էր ամեն մի սենտիմենտալության վրա և նայում էր իրեն իբրև պահապան շան, որը հատկապես դրված էր երկու ջահել նկարչուհիների պահպանության համար։ Սյուն Բերմանին գտավ ներքնահարկի իր կիսախավար խցիկում։ Նրանից գիհու հատապտղի թունդ հոտ էր փչում։ Խցիկի մի անկյունում արդեն քսանհինգ տարի է՝ նկարչատախտակի վրա դրված էր ձեռք չտված մի կտավ՝ պատրաստ ընդունելու գլուխգործոցի առաջին գծերը։ Սյուն պատմեց ծերունուն Ջոնսիի ֆանտազիայի և իր երկյուղների մասին, թե հանկարծ նա՝ տերևի պես թեթև ու փխրուն, չթռչի իրենցից, երբ կթուլանան նրա անկայուն կապերը աշխարհի հետ։ Ծերունի Բերմանը, որի կարմիր աչքերը նկատելիորեն արցունքակալեցին, ձայնը գլուխը գցեց՝ ծիծաղելով նման ապուշային ֆանտազիայի վրա։ — Ի՞նչ,— բղավեց նա։— Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ Ո՛չ, չեմ ցանկանում նստել ձեր այդ ապուշմենակյացի համար։ Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։ — Նա շատ հիվանդ է ու թույլ,— ասաց Սյուն,— և տենդից զանազան ֆանտազիաներ են գալիս գլուխը։ Շա՛տ լավ, միստր Բերման, եթե չեք ուզում նստել, հարկավոր չէ։ Իսկ ես, այնուամենայնիվ ,կարծում եմ, որ դուք զզվելի ծերուկ եք… Ծեր ու զզվելի շատախոսի մեկը։ — Ա՜յ քեզ իսկական կին,— բղավեց Բերմանը։— Ո՛վ ասաց, որ չեմ ուզում նստել։ Գնանք։ Ես գալիս եմ ձեզ հետ։ Կես ժամ է՝ ասում եմ, որ ուզում եմ նստել։ Աստված իմ։ Այստեղ բոլորովին էլ տեղը չէ, որ միսս Ջոնսիի նման լավ աղջիկը հիվանդանա։ Երբևէ ես կնկարեմ իմ գլուխգործոցը, և մենք բոլորս կհեռանանք այստեղից։ Այո՛, այո՛։ Երբ նրանք բարձրացան վերև, Ջոնսին ննջում էր։ Սյուն վարագույրը ցած թողեց մինչև լուսամուտագոգը և նշան արավ Բերմանին՝ անցնելու մյուս սենյակը։ Այնտեղ նրանք պատուհանին մոտեցան և երկյուղով նայեցին ծեր բաղեղին։ Ապա նայեցին իրար՝ առանց մի խոսք ասելու։ Պաղ, համառ, ձյունախառն անձրև էր գալիս։ Բերմանը, հնամաշ կապույտ շապիկը հագին, ոսկի որոնող մենակյացի դիրքով ժայռի փոխարեն տեղավորվեց շուռ տված թեյնիկին։ Մյուս առավոտյան Սյուն, արթնանալով կարճատև քնից, տեսավ, որ Ջոնսին լայն չռած անփայլ աչքերը չի հեռացնում ցած թողած կանաչ վարագույրից։ — Բարձրացրո՛ւ վարագույրը, ես ուզում եմ նայել,— շշուկով հրամայեց Ջոնսին։ Սյուն հոգնած հնազանդվեց։ Եվ ի՜նչ։ Տեղատարափ անձրևից և քամու ուժգին պոռթկումներից հետո, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին, աղյուսե պատի վրա դեռևս երևում էր բաղեղի մի տերև՝ վերջինը։ Ցողունի մոտ՝ մուգկանաչավուն, ատամնավոր եզրերին՝ փտման ու քայքայման դեղինով մատնահարված, նա քաջաբար կպել էր ճյուղին, գետնից քսան ոտնաչափ բարձրությամբ։ — Դա վերջինն է,— ասաց Ջոնսին։— Կարծում էի, թե գիշերվա ընթացքում անպայման ցած կընկնի։ Ես լսում էի քամու ձայնը։ Նա ցած կընկնի այսօր, այն ժամանակ ես էլ կմեռնեմ։ — Դե՛, աստված քեզ հետ,— ասաց Սյուն՝ հոգնած գլուխը խոնարհելով բարձին։— Գոնե իմ մասին մտածի՛ր, եթե չես ուզում քո մասին մտածել։ Ի՞նչ կպատահի ինձ։ Բայց Ջոնսին չպատասխանեց։ Հոգին, որ պատրաստվում է խորհրդավոր հեռավոր ճամփա ընկնել, աշխարհում ամեն ինչի հանդեպ խորթանում է։ Մինչդեռ մեկը մյուսի ետևից կտրատվում էին Ջոնսիին կյանքի ու մարդկանց հետ կապող թելերը, հիվանդագին երևակայությունը ավելի ու ավելի էր տիրում նրան։ Օրն անցավ, և նույնիսկ աղջամուղջին նրանք տեսնում էին, որ բաղեղի միայնակ տերևը կպած մնում է իր ցողունին՝ աղյուսե պատի շենքի վրա։ Իսկ հետո՝ մութն ընկնելու հետ միասին, նորից հյուսիսային քամի բարձրացավ, և անձրևը անդադար ծեծում էր պատուհանները, ցած թափվելով հոլանդական ցածրիկ տանիքից։ Լուսանալուն պես անգութ Ջոնսին կարգադրեց նորից բարձրացնել վարագույրը։ Բաղեղի տերևը կրկին իր տեղում էր։ Ջոնսին, երկար պառկած, նայում էր նրան։ Հետո կանչեց Սյուին, որը գազօջախի վրա հավի մսաջուրն էր տաքացնում նրա համար։ — Ես անպիտան աղջիկ էի, Սյուդի՛,— ասաց Ջոնսին։— Երևի այդ վերջին տերևը մնացել է ճյուղին, որ ցույց տա ինձ, թե ես անպիտան աղջիկ էի։ Մեղք է իրեն մահ ցանկանալը։ Հիմա դու կարող ես մի քիչ մսաջուր տալ ինձ, իսկ հետո պորտվեյնով կաթ… Ասենք՝ չէ՛, նախ հայելին տո՛ւր ինձ, իսկ հետո մեջքիս տակ բարձեր դի՛ր, և ես կնստեմ ու կնայեմ, թե դու ինչպես ես ճաշ եփում։ Մեկ ժամ հետո նա ասաց. — Սյուդի՛, ես հուսով եմ, որ երբևէ ներկերով կնկարեմ Նեապոլի ծոցը։ Կեսօրին բժիշկն եկավ, և Սյուն ինչոր պատրվակով նրա ետևից դուրս գնաց նախասենյակ։ — Շանսերը հավասար են,— ասաց բժիշկը՝ սեղմելով Սյուի նիհար, դողդոջուն ձեռքը։— Լավ խնամքի դեպքում դուք կհաղթեք։ Իսկ հիմա ներքևում ես պետք է այցելեմ էլի մեկ հիվանդի։ Նրա ազգանունը Բերման է։ Կարծեմ՝ նկարիչ է։ Նույնպես թոքերի բորբոքում։ Նա արդեն ծեր է և շատ թույլ, իսկ հիվանդությունը ծանր է։ Ոչ մի հույս չկա, բայց այսօր նրան կտեղափոխեն հիվանդանոց, ուր նրա համար ավելի հանգիստ կլինի։ Մյուս օրը բժիշկն ասաց Սյուին. — Ձեր ընկերուհին վտանգից զերծ է։ Դուք հաղթեցիք։ Այժմ սնունդ ու խնամք, և ուրիշ ոչինչ պետք չէ։ Նույն օրվա երեկոյան Սյուն մոտեցավ այն մահճակալին, որի վրա պառկած Ջոնսին բավականությամբ կապում էր վառ կապույտ, բոլորովին անօգուտ շարֆը, և մի ձեռքով գրկեց նրան բարձի հետ միասին։ — Ես քեզ մի բան պետք է ասեմ, սպիտակ մկնիկ,— ասաց նա։— Միստր Բերմանն այսօր մեռավ հիվանդանոցում թոքերի բորբոքումից։ Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ Ոչ ոք չէր հասկանում, թե նա ու՞ր էր գնացել այդ ահավոր գիշերը։ Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։ » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1798″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/haghartsin-churches-9th-century-right-12-century-left.jpg?w=820″ alt=»Haghartsin churches, 9th century right, 12 century left» style=»max-width: 100%; height: auto; border: 0px; display: inline; float: left; margin: 5px 20px 10px 0px; vertical-align: middle; border-radius: 3px;»>       Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ թևածող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել և վերածվել է Հաղարծին:ԱրզնիՊատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայիր։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խարբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։ Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։ Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց. — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։ Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։ Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու: Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։ Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել: Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացիյ: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։ — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։ Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա: Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց. — Այո: Ւնչ-որ մեկը հարցրեց. — Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց. — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։ Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին. — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց. — Ոչ, ես ձեզ եմ ատում։ Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։ Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Share this: » data-medium-file=»» data-large-file=»» class=»alignleft size-full wp-image-1799″ src=»https://elenasargsyan.files.wordpress.com/2013/01/arzni-300×224.jpg» style=»max-width:100%;» />

Первая запись в блоге

Это ваша самая первая запись. Чтобы отредактировать или удалить её, нажмите кнопку «Изменить» или создайте новую запись. Если вы хотите написать что-нибудь ещё, расскажите читателям, почему завели блог и что планируете в нём публиковать. По всем вопросам вы можете обратиться к участникам форумов поддержки.