Կանաչ կրիա

 

Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա։Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ: Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը:Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ:Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու։Համարվում է արևադարձային կրիայի տիպիկ օրինակ:Ապրում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում: Ցրտադիմացկուն չեն: Հնդկական օվկիանոսում տարածված են քիչ քանակությամբ:Համարվում է ամենախոշոր ծովային կրիան: Զրահի երկարությունը հասնում է 80-100 սմ-ի, նույնիսկ մինչև 140 սմ:

 

Շինշիլաներ

6B0DBFBA-E29E-4C7B-9AA4-12F5AA1F0A57Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24-30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2-3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1-5 ձագ):Ապրում են մոտ 20 տարի։

Կուղբեր

Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ,որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիաընկած տարածքներում, և կանադական կուղբ,որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։Կուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերիվտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։

Image result for Կուղբեր

Կրծողների մասին

Կրծողները կաթնասունների դասի ամենամեծ կարգն է։Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 3 սմ — 135 սմ, քաշը՝ 7 գրամից մինչև 90 կգ) կենդանիներ են։Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր աշխարհամասերում։ Հայտնի է ժամանակակից 33 ընտանիք, 481 ցեղ, մոտ 2300 տեսակ,Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք է վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատու է, փչացնում է գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։

Առնետներ

Առնետների հայրենիքը Հարավային Ասիան է ։ Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով,  խխունջներով։ Հայաստանում հայտնի է առնետների 2 տեսակ ՝ մոխրագույն և սև առնետներ ։

Սև առնետ

Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր ։ Տարածված է Շիրակի,  Արարատի և Արագածոտնի մարզերում։Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

 

Մոխրագույն առնետ

Մարմնի երկարությունը մինչև  270 մմ էպոչինը` 190 մմ Քաշը հասնում է մինչև 500 գրամ : Տարեկան կարող են ծնել 5 անգամ`  յուրաքանչյուր ծնի ընթացքում 2-ից մինչև 8 ձագ :                                                           Սնվում են ինչպես բուսական, այնպես էլկենդանական կերերով:

Image result for arnetner

Բնագիտության առաջադրանք․ընտանի բադեր,մանդարինկա

Մանդարինկա

Մանդարինկա բադերը ոչ մեծ և վայրի թռչուններ են։Նրանք բնակվում են Արևելքում։Հասուն մանդարինկայի թևերի երկարությունը 210-245 մմ է։Արուի գլխի վրա կա գունավոր մազափունջ,որով նա տարբերվում է էգից։Արուի կտուցը կարմրավուն է։Էգերը իրենց արտաքին տեսքով տարբերվում են արուներից։Նրանց աչքերը եզրագծված են սպիտակով։Մեզ առավել հայտնի Սպիտակ մանդարինկան։

Ընտանի բադեր

Ընտանի բադերը թռչում են վատ և ոչ հեռու։Նրանք սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից։Ընտանի բադերի բազմացումը սկսվել է 5000 տարի առաջ։ Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին:Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են,բազմացվող և շատ դիմացկուն։