Մայրենի

Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքը սովորիր պատմե՛լ: 

2. Բնութագրի՛ր գործակատարին և վաճառականին:

Գործակատար-աղքատ

Վաճառական-անգութ

3. Պատմվածքի համար նոր վերնագիր մտածի՛ր:

Անարդար վերաբերմունք

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 անձ ցույց տվող և 5 իր ցույց տվող գոյականներ:

Վաճառական  գործակատար  քահանա  գյուզացի  աշակերտ

քաղաք         խանութ   տասը   ութ   հաշիվ

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1] մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։ Читать далее «Վաճառականի խիղճը»

Կենսագրական տեղեկություններ Ղազարոս Աղայանի մասին

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։Շուտով ապագա գրողը վերադառնում է գյուղ և փորձում իր ձեռք բերած գիտելիքներով զարգացնել շրջապատը։1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։  1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։

Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է
իրական աշխարհի կարևոր միջոց։ «Անահիտ»–ը հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ»,– Աղայանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը:

Image result for Ղազարոս ԱղայանRelated image