Իմ կարդացած գրքերը

 

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ինչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

Լուիս Քերոլ <<Ալիսը հարաշքների աշխարհում>>Ինձ դուր եկած ամենահետաքրքիր  հատվածը։  Նա շատ հետաքրքիր կարճ պատմություններ էր կարդացել երեխաների մասին, որոնք վառվել, վայրի գազանների կեր էին դարձել և նման տհաճ բաներ, այդ ամենը այն պատճառով, որ փոքրերը հաճախ չէին հիշում մեծերի սովորեցրած հասարակ կանոնները: Օրինակ, եթե շիկացած կրակխառնիչը երկար ժամանակ բռնես, կվառի ձեռքդ, իսկ եթե մատդ դանակով շատ խոր կտրես՝ արյուն կգա: Ալիսը երբեք չէր մոռացել, որ եթե մի կաթիլ խմեր «թույն» պիտակ ունեցող շշից, վաղ թե ուշ անպայման փորը կցավի։ Ալիսաի նկարագիրը- գեղեցիկ,ցածրահասակ,ուժեղ աղջիկ էր։Ալիսաի բնութագիրը- բարի,խելացի,հրգատար,մտածկոտ,երազկոտ աղջիկ էր։Իմ կարդացած գիրքը շատ հետաքրքիր,բովանդակալից,ուսուցանող էր։Ես գլխավոր հերոսից՝ Ալիսից սովորեցի,որ պետք է լինել ուշադիր,սիրալիր ևբ հոգատարություն ցուցաբերել կենդանիների նկատմամբ։Հետաքրքրությունից ելնելով կկարդամ գրքի երկրորդ մասը։

 

Երևանի հին փողոցները

1899-թ.-Աստաֆյան-փողոց1

Նկարում Աստաֆյան փողոցն է:

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):
Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ

 

Առաջադրանք
 Երևանի ուրիշ ի՞նչ հին փողոցներ գիտեք: Պատմեք դրանց մասին:
Ի՞նչ անվանումներ ունեն այժմ:
Նշանավոր ի՞նչ շենքեր կան այդ փողոցներում:

ԿՈՐԱԾ ՏԵՐԵՎԸ

Անտառում խոր աշուն էր։Ծառերն իրենց վերջին զրույցն էին անում տխուր ու տրտում,որովհետև վախենում էին, որ կգա ցրտաշունչ ձմեռը և  նրանց կբաժանի իրարից։  Անսպասելիորեն սկսվեց ուժգին քամին և անմիջապես ծառերից պոկեց տերևները և նրանք օրորվելով թափվեցին ցած։Արդ քամին տար ու բերեց  բոլոր տերևները։Բայց կար մի տերև,որը քամին քշեց տարավ հեռավոր տեղեր։Նա լացում էր և չէր ուզւմ հեռանալ։Նա ցանկանում էր ապրել,շնչել և հավատարիմ մնալ իր ընկերներին և իր մորը՝ ծառին։ԵՎ այդ մի հատիկ տերևը կորավ գնաց։ Իսկ անտառը դուրս եկավ տխուր տրամադրությունից, կերպարանափոխվեց հագավ ոսկեզօծ զգեստ և սկսվռց աշնանային պարահանդեսը։ԵՎ այն մոլորված տերևը, որը քշվել էր պատահականորեն, եկավ և միացավ իր  ընկերներին  և ինքն էլ մասնակցեց այդ պարահանդեսին։

Ex.1 page 22

1.John usually gets up at 7 o’clock.

2.He does his morning exercises for twenty minutes, has a shower, has breakfast.

3.He leaves for school at 8 o’clock

4. He usually gets to school at half past eight.

5.He got up  at 6 o’clock this morning.

6.He did his morning exercises for five minutes.

7.He washed his hands and face.

8.He only had tea.

9.He left for school at 7 o’clock this morning.

10.Yes, John walked to the bus stop.

11.He waited for the bus thirty minutes.

12.He got to school forty-five minutes late.

ՈՒսումնական արշավ

Մենք դասարանով որոշեցինք գնալ  ճամփորդության դեպի Մեղրաձոր։ ԵՎ հրավեր ստացանք Մարմարիկի միջնակարգ դպրոցից ու  մեր առաջին կանգառը եղավ հենց այնտեղ։ մենք շրջեցինք գյուղի դպրոցով և այդ ժամանակ տեղի էր ունենում առաջին դասարնցիների Ա տառի շնորհանդեսը։ Դպրոցի  պատերին փակցված էին գեղեցիկ նկարներ։ Հետո մենք գնացինք տեխնոլոգիայի դասարան և մեզ նվիրեցին յոթերորդ դասարանցիների պատրաստած ծառը։ Հետո մենք երրորդ և չորրորդ դասարանցիների հետ բակում երգեցինք և պարեցինք հետո  շարունակեցինք մեր ճանապարհը։

հետո մենք անցանք գետի կամրջով և հավաքեցինք այնտեղի աղբը։ հավաքելուց հետո մենք բարձրացանք սար։ Սարում խորը աշուն էր, ծառերը մերկացել էին ։ սարի վերևում կար Մեղրաձորի Թեժառույք վանական  համալիրը։Մենք մտանք այնտեղ  և աղոթեցինք ։ Աղոթելուց հետո դուրս եկանք և նստեցինք խոտերի մեջ ու կարդացինք մի բանաստեղծություններ ։Հետո լրագրողների խմբով հարցազրույց վերցրեցինք երրորդ և չորրորդ դասարանցիների ուսուցչուհուց ։ ԵՎ այդ գեղեցիկ սարը իջելով մենք հետ վերադարձանք տուն։

Այդ օրը անցավ շատ հետաքրքիր  և աշխույժ։

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ «ԹԵԺԱՌՈՒՅՔ»

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից։

Մարմարիկ գետ

Մարմարիկգետ Հայաստանի Կոտայքի մարզումՀրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայիհարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է։  Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ Այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը։այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը։

Մարմարիկ
Marmarik, KO.jpg