Մայիսի 15-ը ՄաքԴոնալդսի հիմնադրման օրն է

Без названияՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է և գործում է աշխարհի 119 երկրներում։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ տարբեր երկրներից։  Այն հիմնադրվել է 1940 թվականին մայիսի 15-ին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց  Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում հիմնում է համբուրգերի առաջին  ռեստորանը ։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները,  ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքներն ու այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։

Հետաքրքիր փաստեր

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհեմ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը  աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։

Մի իրի պատմություն. գուլպաներ

5854300_5

Գուլպաների պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Տղամարդիկ, ովքեր իրենց համարում էին «բարձր կաստայի» ներկայացուցիչներ, գուլպաներ չէին հագնում: Նրանց կարծիքով դա ամոթալի է: Քանի դեռ նրանք իրենց երևակայում  էին աշխարհի տիրակալ, կանայք, ընդհակառակը, վայելում էին ողջ գրավչությունն այն բանի, որ իրենց ոտքերը պաշտպանված են:
Հույն կանայք սկսեցին փողոց դուրս գալ կաշվե հողաթափերով: Եվ կես դար անց գուլպաները դարձան հույների զգեստապահարանի պարտադիր մասը:
Միջնադարում գուլպաների արտադրության զարգացումը հասել էր էվոլյուցիոն թռիչքի: 15-րդ դարը  Եվրոպայի գերագույն տիրակալների կյանքում դարձել էր  աննախադեպ շքեղության դարաշրջան: Ձգտում էին պերճաշուք դարձնել բացարձակապես ամեն ինչ` սկսած կահույքից  մինչև ներքնազգեստ: Այդ բախտին արժանացան նաև գուլպաները: Կաշվե հողաթափերին փոխարինելու եկան կտորից կարված  հաստ զուգագուլպաները: Նրանք թաքցնում էին  ոչ միայն  ոտնաթաթերը, այլև` ոտքերն ամբողջովին:
Մինչև ծնկները հասնող գուլպաների ստեղծմանը խթան հանդիսացավ բանակը:  Որպեսզի պաշտպանեն իրենց ոտքերը, զինվորները սկսեցին հագնել երկար կիպ գուլպաներ: Եվրոպական կառավարողները  գնահատեցին  այս նորամուծությունը և ցանկացան նույնից ունենալ իրենց զգեստապահարանում: Հենց այդ ժամանակվանից էլ Իտալիայում հայտնվեցին կալսոնները` ոտքերը կիպ գրկող վարտիքները:
Իսպանիայում սկսեցին հագնել գուլպաներ` թանկարժեք գործվածքներից` զարդարված  ասեղնագործ գեղեցիկ նախշերով կամ թանկարժեք զարդերով: Այդպիսի գուլպա-զուգագուլպա  հագնում էին  բացառապես ազնվական դասի տղամարդիկ, այն նույնիսկ  կարող էր փոխարինել սովորական վարտիքին:
Մեծ Բրիտանիայում գուլպաների հիմնական սպառողները, ընդհակառակը, կանայք էին: Այս ամենը` ի  շնորհիվ Էլիզաբեթ Առաջինի. նա մետաքսե մինչև ծնկները հասնող գուլպաների  մեծ երկրպագու էր և դրանով նպաստեց, որպեսզի տեքստիլ արդյունաբերության տվյալ ճյուղը լայնորեն զարգանա:
Գուլպաների պատմությունը փոխվում է 16-րդ դարում գուլպագործական հաստոցի հայտնագործման պահից,  այդ ժամանակվանից սկսվեց գուլպա-զուգագուլպաների  զանգվածային արտադրությունը: Մի քանի դար անց Ֆրանսիայում ևս  հայտնվեց  գուլպագործական առաջին հաստոցը:
Մոտավորապես  հարյուր տարի առաջ արտադրվեցին այնպիսի գուլպաներ, ինչպիսինը  մենք  ենք հիմա հագնում: Պահանջարկ կար նաև գործածել ռետինե երիզներով գուլպաներ և կապրոնե զուգագուլպաներ:
XX դարի սկզբին գուլպաներով սկսեցին զբաղվել մոդելագործները, քանի որ  արդեն չկար ոտքերը փոշուց, կոշիկից, կեղտից պաշտպանելու  անհրաժեշտությունը: Գուլպաները, զուգագուլպաներն ու կոլգոտկիները մինչև օրս, ինչպես շրջազգեստները, ջեմպրները և տաբատները, զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ են:

Համբարձման տոն

dsc03979
Այս խորհրդավոր տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը՝ 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ հինգշաբթի: Այն խորհրդանշում է մարդու և բնության անբաժանելի կապը:
Ժողովրդական լեզով Համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ:
Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գնարբուկը, կարմիր կուժկոտրուկները,  աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի Համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր`կաթնով ճաշակելու:
Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ տոնը լավագույնս նկարագրվում է Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը պոեմում: Այսօր էլ Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել են տոնից առանձին բաղադրիչներ. Կարելի է հանդիպել մի խումբ վառ պատանիների, որոնք երգում են այդ տոնին բնորոշ «Ջանգյուլում» երգը (Ջանգյուլումը այդ ժամանակ աճող ծաղիկ է):
Ահա Համբարձման տոնի մի քանի խաղիկ.

Սարից ելավ ձիավոր,                            Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր,                          Սրտիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել,                     Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել:                       Ախպեր, դու մի ճար արա:

Կանաչ տեղը պարում եմ,                        Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ,                        Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝                           Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ:                         Դուշման տեսնի, կտրի լուս:

Մանի -մանի մանեցի,                          Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի,                             Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝                         Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի:                           Երամի սովոր հավք եմ:

Առաջադրանքներ:
Սովորել անգիր նշված խաղիկները:
Ուրիշ ի՞նչ գիտեք  Համբարձում-Ջանգյուլումի մասին:

Ավանդություններ կրիայի մասին

Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում. — Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։ Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։

Related image

Գայլ և Շուն

Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։

Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.

— Առողջացաք, դե վերադարձեք։

Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։

Ավանդապատումներ ծառերի, ծաղիկների, թռչունների, կենդանիների մասին

ՈՒՌԵՆԻ —- Ուռենին առաջ մի երիտասարդ աղջիկ է եղել: Նա երկար սպսել է սիրած տղային, բայց տղան      չի եկել:Աղջիկը կարոտից կռացել, ուռենի  է դարձել:Մինչև հիմա էլ նա կանգնած է ջրի եզրին ու գլուխը կախ լուռ հեկեկում է:

ԹԻԹԵՌՆԵՐԸ առաջ կտրիճ երիտասարդներ են եղել: Թագավորի աղջկան տիրանալու համար, աղջկա հոր պահանջով, նրանք գնացել են բերելու անհանգչելի հուրը, բայց չեն կարողացել և թիթեռ դառանալով սկսել են պտտվել կրակի շուրջ

ԿՌՈՒՆԿԸ մարդու նեղ օրվա ամենալավ բարեկամն է: Հենց որ որևէ դժվարության կամ դժբախտություն պատահի մարդուն, կռունկը անմիջապես օգնության է հասնում: Կռունկին սպանելը մեծ մեղք է: Երբ հրացանը ձեռքդ առնես նրան նշան բռնելու, կռունկն անմիջապես մի գեղեցիկ հարս կդառնա` ծծկեր երեխան կրծքին:

ԱՐԱԳԻԼԸ մարդու ամենացանկալի հյուրն է:Մարդը խնամքով պաշտպանում է արագիլի բունը, չթողնելով, որ որևէ մեկը դիպչի նրան: Ով համարձակվի ձեռք տալ արագիլին կամ նրա ձագերին, ենթակա է չարաչար պատժի ու խորշանքի:

Փշատենին

Արփա գյուղում քույր և եղբայր են ապրելիս լինում` Գրիգորն ու Մարիամը: Մի օր արաբները սպառնում են Գրիգորին ու պահանջում, որ նա ցույց տա ճանապարհը դեպի արևելք: Գրիգորը նրանց ցույց է տալիս մի ուրիշ ճանապարհ և մութ գիշերով թշնամուն նետում «Մեծ սարից» ցած:
Հետագայում այդ վայրը, որ այդքան շատ թշնամու կյանք էր խլել, դառնում է սրբատեղի, և այնտեղ սկսում է աճել փշատենի: Փշատենու մասին սկսում են ասեկոսեներ տարածել, թե ով կտրի նրա ճյուղերից, կդատապարտվի մահվան: Սկզբնական շրջանում բնակիչները չէին հավատում, բայց ճյուղ էլ չէին պոկում: 19-րդ դարի կեսերին այստեղ է գալիս մի քահանա և, քաջատեղյակ լինելով դատաստանի ասեկոսեներին, պոկում է փշատենու ճյուղերից: Տունդարձի ճանապարհին քահանան ընկնում է էշից և մահանում: Փշատենին կա մինչ օրս, իսկ բնակիչներն ավելի լուրջ են վերաբերվում մահվան սպառնալիքին…

Ավանդություն ծիծեռնակի մասին

                                              Ծիծեռնակ

Աւան­­դութիւ­­նը պատ­­մում է, թէ մի ան­­գամ հա­­ւաք­­ւում են ամէն տե­­սակ խայ­­թող սո­­ղուննե­­րը եւ մի մեծ օձա­­ժողով են կազ­­մա­­­կեր­­պում։ Ժո­­ղովին օձե­­րը խոր­­հուրդ են անում, թէ ո՞ր կեն­­դա­­­նու արիւնն է ամե­­նից անու­­շը, որի՞ արիւ­­նից առա­­ւելա­­պէս խմեն։ Եր­­կար են քննար­­կում, բայց այդպէս էլ խնդի­­րը չեն պար­­զում։ Վեր­­ջը կան­­չում են մո­­ծակին. «թող նա գնայ ու խայ­­թի բո­­լոր էակ­­նե­­­րին, յե­­տոյ գայ ու մեզ ասի, թէ որ մէ­­կի արիւնն էր ամե­­նից քաղցրը»։ Մո­­ծակը բա­­րեխղճօ­­րէն է մօ­­տենում գոր­­ծին, վեր­­ջը որո­­շում է՝ մար­­դու արիւնն է ամե­­նից անու­­շը։ Սրա միտ­­քը իմա­­նում է ծի­­ծեռ­­նա­­­կը։ Եւ ահա մո­­ծակը վե­­րադառ­­նում է, որ­­պէսզի օձա­­ժողո­­վին զե­­կոյ­­ցի իր յա­­ջողու­­թիւննե­­րի մա­­սին, բայց հէնց նա լե­­զու է առ­­նում, որ խօ­­սի, ծի­­ծեռ­­նա­­­կը անսպա­­սելի յար­­ձակւում է մո­­ծակի վրայ եւ սպա­­նում նրան։

Ուստի մի զար­­մա­­­նար, որ հնում հա­­յոց շատ ազ­­գա­­­գաւառ­­նե­­­րում ծի­­ծեռ­­նա­­­կը սուրբ էր հա­­մար­­ւում։ Նա սի­­րելի էր յատ­­կա­­­պէս ար­­ցախցի­­ների ու լո­­ռեցի­­ների հա­­մար։ Ար­­ցա­­­խում այր ու կին, տես­­նե­­­լով ծի­­ծեռ­­նակնե­­րի առա­­ջին գա­­լը, երես­­նե­­­րին խաչ կը հա­­նէին։ Читать далее «Ավանդություն ծիծեռնակի մասին»

Մի իրի պատմություն, աթոռ

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ երկնքում, ջրում և ցամաքում իշխանությունը ոչ թե մարդունն էր, այլ մեծ կենդանիներինը, որոնց մենք հիմա դինոզավր ենք ասում:
Այդ ժամանակ ապրում էր Թոռ անունով դեռ ոչ լիովին ձևավորված մի մարդ: Մի օր Թոռը որսից հետո հոգնած, դինոզավրի ձագը շալակին վերադառնում էր քարանձավ: Արդեն պատկերացնում էր իր կնոջ ու յոթ երեխաների ցնծագին ողջույններն ու աղաղակները, երբ կտեսնեին համեղ ավարը:Ճանապարհին Թոռը հոգնեց: Նստեց գետնին: Բայց վերջերս տեղացած առատ անձրևից հետո պարարտ սևահողը դեռ չէր հասցրել չորանալ: Նա նստեց մոտակա մեծ քարին: Քարը ծակում էր: Թոռը վերցրեց բրիչն ու սկսեց հարթել ծակող մասերը: Նստեց Թոռը ու գնահատեց քարի հարմարավետությունը:
Գնալով քարանձավ` Թոռը համացեղակիցներին պատմեց, թե ինչ լավ է գետնից բարձր նստելը: Ցեղակիցները գնացին անտառ ու գտան Թոռի քարը: Քարը բերեցին քարանձավ ու դրեցին ամենապատվավոր տեղում: Այդ օրվանից ով որսից վերադառնում էր ավարով նստում էր այդ քարին ու ասում էր` ապրի Թոռը: Ժամանակի ընթացքում բոլորը մոռացան Թոռի մասին… քարին նստելով ասում էին ապրիթոռ, հետո սկսեցին ասել ապթոռ: Մի քանի դար անց նստելու համար նախատեսված քարերին սկսեցին ասել կարճ-կոնկրետ` աթոռ:

 

Related image

Ավանդություններ թռչունների և բույսերի մասին

Ձմերուկ։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։

Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։

Լալան կամ կակաչը կարմիր, արյունագույն ծաղիկ է։
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։

Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։