Վաղթանգ Անանյան

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշիերկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի։                                                                                                      Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Սովորում ենք հավաքել քանդված համակարգիչ

 

Մենք մարտի 20-ին մեր դասարանով գնացել էինք մայր դպրոց,որպեսզի մեր ավագ ընկերները մեզ սովարեցնեին ինչպես հավաքել համակարգիչ։Մենք բաժանվեցինք չորս խմերի։Իմ խմբի մասնակիցներն էին՝ Դավիթը,Մարտինը և Նարեն։ Մեր ավագ ընկերը համակարգիչը քանդեց և մենք հավաքեցինք։ Միացրեցինք համակարգիչը աշխատեց։

Ծաղկազարդ կամ Ծառզարդար

Ծաղկազարդի_ժամանակ_բաժանվող_ճյուղեր_01

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդը գարնան սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են ձիթենու ոստերով:
Ժողովրդական սովորույթներով՝  Ծաղկազարդը խորհրդանշել է բնության գարնանային զարթոնք. հեթանոսական շրջանում այս օրերին է եղել Ատիս, Արա, մյուս գարնանային աստվածների տոները: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Մարդիկ այդ առիթով զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով: Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ կար, որը պտղաբերության գաղափարի հետ էր կապվում: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաները արմատախիլ էին անում ուռենի, և ճյուղերը զարդարում գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին: Այսօր էլ որոշ սովորույթներ պահպանվել են
Որն է սովորույթի էությունը: Կեսգիշերին պատանիները շտապում էին եկեղեցի, և նա, ով առաջինն էր հասնում, հնչեցնում էր զանգը, իսկ մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Իսկ առավոտյան՝ ծառերն օրհնելուց հետո, մարդիկ՝ հիմնականում երիտասարդները, մեկական ճյուղ պոկելով, տանում էին այն տուն, տնկում հողի մեջ կամ կախում առաստաղին: Այդ երեկոյան հաճախ էր նորանշանակ զույգերի նշանադրություն կատարվում: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով: Այս սովորույթը կապվում է տոնի գաղափարի՝ բնության զարթոնքի հետ: Ծաղկազարդին, չնայած նրան, որ պահքի շրջան է, քաղցրավենիք և համեղ ուտեստներ են պատրաստվում:

Ծաղկազարդի խոհանոց

Ոսպով շորվո
Ոսպը ընտրում են, լվանում, սովորական ջրում եփում՝ ավելացնելով աղ ու մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա, լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են սառը՝ նախապես համեմելով քացախով:
Աղամաղ
Սմբուկի կանաչ գլխիկը, որ ժամանակին չորացված է, լավ եփում են, վրան ձեթով սոխառած լցնում, աղ, պղպեղ անում եւ վերջ:
Ծաղկազարդի բաղարջ
Բարձր կարգի  ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով, թողնել հանգստանալ 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում դնել փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել, թխել:
Օձի թթու
Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել: 
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:…
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Ֆիլմը` այստեղ

 

Մայրենի

1. Կարդա՛ Վախթանգ Անանյանի «Արջի ճանկերում» պատմվածքն ամբողջությամբ:
2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգությամբ բացատրի՛ր:
3. Պատմվածքից դո՛ւրս գրիր տեղանունները, կենդանիների և թռչունների անունները:
  • Արփավուտ-անտառ
  • Զարթ
  • մաշահավ
  • ձոր
  • արջ
  • նապաստակ
  • գայլ
  • շուն
  • ասլան

Մայրենի

1․Կարդա՛ Վախթանգ Անանյանի «Արջի ճանկերում» պատմվածքը (պատմվածքը երկար է, կարող ես կիսել՝ երկու մասի բաժանել և այսօր կարդալ առաջին մասը):

2․Կարդացածդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգությամբ բացատրի՛ր:

  • Բաշլղներ-?
  • -Քոլք- գործված կտորի վրայի մազմզուք
  • Լպոստրակ-նապաստակ
  • Գյուլլա-գնդակ
  • մոշահավ-սարյակի մեծությամբ անտառային երգեցիկ թռչուն:
  • Ամի-հորեղբայր
  • պախրա-եղնիկ

Առնետներ

Առնետների հայրենիքը Հարավային Ասիան է ։ Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով,  խխունջներով։ Հայաստանում հայտնի է առնետների 2 տեսակ ՝ մոխրագույն և սև առնետներ ։

Սև առնետ

Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր ։ Տարածված է Շիրակի,  Արարատի և Արագածոտնի մարզերում։Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

 

Մոխրագույն առնետ

Մարմնի երկարությունը մինչև  270 մմ էպոչինը` 190 մմ Քաշը հասնում է մինչև 500 գրամ : Տարեկան կարող են ծնել 5 անգամ`  յուրաքանչյուր ծնի ընթացքում 2-ից մինչև 8 ձագ :                                                           Սնվում են ինչպես բուսական, այնպես էլկենդանական կերերով:

Image result for arnetner

Իմ աշխարհը

21979123_478404239195306_2081224892_n21942285_478404245861972_528678338_n

Իմ աշխարհը դա այն վայրն է, որտեղ ամփոփվում են իմ հույզերն ու զգացմունքները։Իմ աշխարհը ներկել եմ դեղինով,որն ինձ տալիս է երևույթները պայծառ տեսնելու ունակություն և մանուշակագույն, որի շնորհիվ ստանում եմ էներգիա և մեծ ուժ։Իմ սշխսրհը ընտանիքս է, որն իմ ուրախությունն է,կյանքը և ամեն ինչը։Ես ուզում եմ,որ իմ աշխարհը հավերժ պահպանի իր երանգները,որպեսզի մշտապես լինեմ առողջ,կայուն ևկյանքում գտնեմ իմ հաստատուն տեղը:

 

Մայրենի

1․ Անգի՛ր սովորիր   այս բանաստեղծությունը:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս 

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

2․ Բացատրի՛ր այս նախադասությունը՝

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Նշանակում է, եթե դու ամեն ինչ փորձես տեսնել լավը ամեն ինչ կլինի ցանկալի։

 

2․Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները :

հիանալ-զմայլվել

ճահճուտ-տղմուտ

գանգատ-բողոք

թախիծ-տխրություն

հրճվանք-ուրախություն

3.  Գրի՛ր  կարմիր գույնով նշված բառերի հականիշները:

սիրել-ատել

ցանկալի-չցանկանալ

հիանալի-զզվելի

անուշ-դառը