ՈՒսումնական արշավ

Մենք դասարանով որոշեցինք գնալ  ճամփորդության դեպի Մեղրաձոր։ ԵՎ հրավեր ստացանք Մարմարիկի միջնակարգ դպրոցից ու  մեր առաջին կանգառը եղավ հենց այնտեղ։ մենք շրջեցինք գյուղի դպրոցով և այդ ժամանակ տեղի էր ունենում առաջին դասարնցիների Ա տառի շնորհանդեսը։ Դպրոցի  պատերին փակցված էին գեղեցիկ նկարներ։ Հետո մենք գնացինք տեխնոլոգիայի դասարան և մեզ նվիրեցին յոթերորդ դասարանցիների պատրաստած ծառը։ Հետո մենք երրորդ և չորրորդ դասարանցիների հետ բակում երգեցինք և պարեցինք հետո  շարունակեցինք մեր ճանապարհը։

հետո մենք անցանք գետի կամրջով և հավաքեցինք այնտեղի աղբը։ հավաքելուց հետո մենք բարձրացանք սար։ Սարում խորը աշուն էր, ծառերը մերկացել էին ։ սարի վերևում կար Մեղրաձորի Թեժառույք վանական  համալիրը։Մենք մտանք այնտեղ  և աղոթեցինք ։ Աղոթելուց հետո դուրս եկանք և նստեցինք խոտերի մեջ ու կարդացինք մի բանաստեղծություններ ։Հետո լրագրողների խմբով հարցազրույց վերցրեցինք երրորդ և չորրորդ դասարանցիների ուսուցչուհուց ։ ԵՎ այդ գեղեցիկ սարը իջելով մենք հետ վերադարձանք տուն։

Այդ օրը անցավ շատ հետաքրքիր  և աշխույժ։