HOMEWORK

There was once a very old and ugly princess.false

When Nadia looked down, she saw a frog in the water.true

The frog wanted to eat from a golden plate and sleep on Nadia’s bed.true

The frog didn’t bring the golden ball and Nadia felt unhappy.true

Three days later Nadia heard a Strange noisetrue. true

The princess did not open the door and went to bed.false

 

Who was Nadia? beautiful princess
2.  What did she do in the garden?She played with her ball.
3.  What happened to the ball?  Suddenly she threw the ball so high in the air that she could not catch it and it fell in the water of the fountain.
4.  What did Nadia say?“I shall give anything to have my golden ball again!”
 5.  What did she see in the water?  ugly frog
6.  What did the frog ask Nadia?  But then you will let me live with you, eat from a golden plate, and sleep on your bed
 7.  What did Nadia promise? “Bring me my golden ball and I shall do what you want.” The frog was happy.
8.What did Nadia hear the next day? The next day when Nadia was having supper she heard a strange noise – tap, tap, tap, tap – and a voice said, “Open the door. You must keep your promise.

Ուսումնական հունվարի ամփոփում

Աշխատակարգ
09:00-09:30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09:20-13:00՝ Հունվարյան նախագծեր, ստուգատեսերի նախապատրաստում, հայտերի լրացում
12:35-12:55՝ Ընդմիջում
13:00-13:30՝ Հունվարյան նախագծեր, ճամբարային օրվա ամփոփում
13:30-17:00՝ Երկարացված օրվա ծրագիր

1. Լրագրող-հետաքննողների ջոկատի առաջին շաբաթվա գործունեությունը (08.01-12.01.2018)

2.  Լրագրող-հետաքննողների ջոկատի երկրորդ շաբաթվա գործունեությունը (15.01-19.01.2018)

3. Լրագրող-հետաքննողների ջոկատի երրորդ շաբաթվա գործունեությունը (22.01-26.01.2018)

ՏՅԱՐՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐԸՆԴԵԶ

trndez
Տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ դեռ ձմեռ է և սարերում ձյուն է նստած: Համընկնում է կաթոլիկ սբ.Վալենտինի տոնի հետ:
Տրնդեզ տոնն ավանդույթի շարունակման օրինակ է: Նախկինում այն հեթանոսական, կրակապաշտական տոն է եղել և քրիստոնեացվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից:
Տրնդեզը Հայաստանում նշում են արդեն մի քանի հազար տարի: Մի ավանդության համաձայն, ի սկզբանե այն նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Հեթանոսական մի այլ  ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տևել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով: Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը:
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո տոնի անունը փոփոխություններ է կրել, «Տեարնընդառաջ»-ը թարգմանվում է` առաջ գնալ, հանդիպել Տիրոջը:

Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը: Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար` Տիրոջը նվիրելու: Այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին:
Տոնը նշվում է փետրվարի 14-ին (հունվարի 6+40օր): Կատարվում են Գարնան Հրավերքի արարողություններ: Պատանի տղաներն ու աղջիկները նախօրոք պատրաստում են փայտ և վառելիք: Ամենամեծ խարույկը վառվում է նախօրեին եկեղեցու բակում: Այդ խարույկից տղաները կրակ են տանում իրենց բակերում խարույկ վառելու համար: Այնպես, ինչպես պայթում են առաջին բողբոջները և առաջին ծիլերը դուրս են գալիս հողից, բռնկվող կրակը բարձրանում է երկինք:
Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար: Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները:
Տրընդեզի խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որ օջախը ‹‹բարաքյաթով›› լինի: Մոխիրը կարող էին լցնել կճուճների վրա, որ դրանք միշտ առատ լինեն, հավաբներում, որ հավերը ձու ածեն, գոմերում, որ անասունները չհիվանդանան: Մոխիրը շաղ էին տալիս արտերում, տանում էին այգի ու թաղում հողում, որ ծառերը պտղատու լինեն:
Այս տոնն այսօր էլ նշվում է մեծ շուքով, շարունակում է ապրել ի շնորհիվ հայի ազգայինը պահպանելու բնազդի, ընտանիքի և հավատի նկատմամբ հատուկ ակնածանքի և վերաբերմունքի: Պատահական չէ, որ բարեկամներն ու մտերիմները հավաքվում են նորապսակների տանը, ընծաներ են պարգևում և նվերներ, որոնք երիտասարդ զույգերը պետք է օգտագործեն համատեղ կյանքում:
Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ: Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության: Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Սկեսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում:
Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ:
Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը: Եվ այդպիսով Դուք ոչ միայն ականատեսն եք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը:

Հայկական հարսանիքի ավանդույթներ և ծեսեր

armyanskaya-svadba

«Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջբերել հին հայկական մի ասացվածք. «Ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Ըստ ավանդույթի`​ եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերիմամեների միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան:  Սովորաբար խնամախոսությունն արվում էր հետևյալ խոսքերով. «Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք՝ ձեր տնից մի բուռ հող տանենք, ցանենք: «Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք՝ նստենք, թե չէ` մենք գնացինք»: « Եկել ենք՝ մեր հացի համար ձեր տնից աղ տանենք»: Աղջկա ծնողները, բնականաբար, սկզբում մերժում էին՝ բերելով բազում պատճառաբանություններ: Երբ խնամախոսները վերջնական համաձայնության էին գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ էին կիսում: Սկզբում ուտում էին հայրերը, ապա հացը կիսում էին նաև խնամախոսության մյուս մասնակիցներն ու հարսի տնեցիները:
Կար նաև այս ավանդույթը. խնամախոսության ժամանակ, եթե տղայի կողմը ջուր էր ուզում, և այն բերում էր աղջիկը, ապա նշանակում էր, որ համաձայն են:
«Խոսքկապը»  համաձայնությունը ստանալուց հետո  էր   լինում:
«Նշանադրություն»: Այդ օրը փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանադրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը:
«Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:
«Բոյչափեքի» ծեսը: Հարսնացուի հարսանեկան շորերը , քողը, կարմիր ոտնամանները  փեսացուի կողմն էր պատրաստում ու տանում, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում էին
«Շորձևքի»-ի  ավանդույթը` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:
«Ազբանստում»:  Հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում էր ազապբաշին` մակարապետը: Իսկ այժմ փեսան պարզապես  ընտրում է հարսանիքի մակարապետին:
«Հինատանենք»: Ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր: Ապա ընկերուհիները հինա էին դնում հարսի մատներին:
«Փեսացուի շնորհօրհնեք»-ը  փեսայի  սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսն է:  Դա ևս արվում էր նվագածուների մասնակցությամբ: Տղայի բարեկամ աղջիկները երգում էին փեսա-թագավորին գովերգող երգեր: Վարսավիրը սափրելու հետ երգում էր փեսա-թագավորի գովքը: Նա նաև հանդերձավորում էր փեսային` ամեն գործողության համար առանձին ընծա վերցնելով քավորից: Ապա քավորը փեսային ու ազապներին բաղնիք էր ուղեկցում, ուր փեսային լողացնում էին ծիսական կարգով: Իսկ հարսին հանրային բաղնիքում լողացնում էին փեսայի տոհմի տարեց կանայք:
«Տաշտադրեքի»  ծես՝  բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը  հարսանիքի հացն էին թխում:
«Նաղարազուռնայով հարսանիքը  անցկացնելու թույլտվություն», երբ  փեսացուի ազգականներից  մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
«Եզմորթեքի» ծես :Հարսանիքին նախորդող ուրբաթ օրը տղայի տանը մորթում էին մսացու անասունը: Դա արվում է զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Ծեսը պարտադիր արվում էր արևածագին: Անասունի  գլուխն ուղղվում էր դեպի արևելք և մորթվում էր: Ապա բարեկամներից մեկը սկուտեղի վրա լցնում էր զանազան մրգեր, բանջարեղեն ու տանը վաճառք-աճուրդ կազմակերպում: Գումարը տալիս էին փեսային:
Նույն օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
«Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում: Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, դհոլ-զուռնայի և մի երկու շամլի (մոմ, ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա դհոլի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
Հնում հարսանեկան թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնամաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր:  Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:
«Կոխ բռնելու» ավանդույթ՝  փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
Հարսին «մեղրը հրամցնում» էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:
«Հարսանեկան  երգեր ու պարերգեր» — թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր  թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր»  երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի»հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։
«Հարսի կոշիկի  գողություն»  հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:
«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելըմեղրհյուրասիրելընրանց գլխին ցորենքաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:
«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են
«Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ են:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:
«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:
«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:
«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը: