ՀԱՐԻՍԱ

ՀարիսաԲաղադրիչներ.

հավի միս – 1 կգ,
ձավար – 500 գ,
աղ ըստ ճաշակի,
յուղ

Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 մատ ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակով: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել` ափսեի մեջ յուղ դնելով: Եթե սիրում եք դարչին, յուղի վրա կարելի է մի քիչ դարչին ցանել: