ՊԱՏՐԱՆՔ

 

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

կուսական-օրիորդական

 

Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

Պատրանք նշանակում է  արտաքնապես ճիշտ թվացող հրապուրիչ խոսք

 

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Բլոգումդ կատարի՛ր առաջադրանքները

  1․Բնության ի՞նչ պատկերներ ես տեսնում բանաստեղծության մեջ:

Վտակ   քար  փրփուր

ժայռ    ավազ  ջուր

 2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»: Բացատրի՛ր:

Որովհետև լսելի են բնության ձայներից մի մասը։

 3. Բանաստեղծության մեջ ինչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Ին կարծիքով բանաստեղծության մեջ շատ է շարժումը։

4. Թվարկի՛ր համերգի մասնակիցներին:

Ժայռ    քար

վտակ   ավազ

5. Ի՞նչ բառերով է  հեղինակը բնութագրում ժայռին: Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր այդ բառերը:

Հեղինակը  ժայռին  բնութագրում է մտախոհ բառով։

6. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Безымянный

 

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Սասունցի Դավիթ երրորդ մաս

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան

Случай, когда я испугался

Это было давно?   да
Где это было?  в кафе
Ты сильно испугался?  нет
Почему ты испугался? он подошел ко мне, и я его боялся
Чего ты испугался? Герои кафе

Ты часто пугаешься чего-то? не так много

Թագավորն ու չարչին

— Հե՛յ, լավ մանրո ՛ւք,
Ասե ՛ղ, հուլո՛ւնք,
Մատնի՛ք, մարջա՛ն,
Ապարանջա ՛ն…
Հա՛վ, ձու բերե ՛ք,
Առեք, տարե՛ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՛կ,
Էժան կըտա ՛մ,
Լավը կըտա ՛մ…
Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,
Իբրև թե չարչի մի թափառական,
Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,
Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան:
— Հե՛յ, ո՞վ կուզի թել ու ասե՛ղ,
Դուրս եկեք, դո՛ւրս, ինձ մո՛տ, էստե ՜ղ…
— Չարչի ախպե ՜ր, չարչի ախպե՛ր,
Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր:
Կանչեց մի կին՝ հայ գաղթական,
Ու մոտ գընաց չարչին կընկան:
— 0՜, ի՛նչ ասեղ, իսկն օձի քիստ…
Թոփը մի հաց…
— Վո ՛ւյ, թանկ է խիստ…
— Է ՛, մի ՜ խոսիր, քուրի ՜կ, էդպես,
Շահի կյանքը թե կըսիրես:
— Ամա ՛ն, հողեմ գլուխը Շահի,
Աստված Շահից հեռու պահի.
Արևդ ապրի, չարչի ախպեր,
Էդ անունը բերան մի ՜ բեր:
— Վա ՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՛րդ:
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ: —
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,
Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…
— Օ ՛ֆ, հերիք է, չարչի ախպեր,
Մի ՜ խոսեցնիր ինձ դըրանից:
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից:
Եկավ վարար հեղեղի պես,
Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,
Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,
Սըրբեց բերավ ողջ տեղահան:
Թող արինք փակ մեր տուն ու Ժամ,
Բանալիներն Արազն ածինք,
Սարի ուսից վերջին անգամ
Ետ նայեցինք ու կանչեցինք.
«Աստվածածի ՛ն Վերին Կաթան,
Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,
Ուր որ գընանք մեր վաթանից՝
Մեզ դարձըրու գերությունից»:
Աղաչեցինք աղերսելով,
Ետ շուռ եկանք ու անց կացանք.
Ծեծով, կոծով, հըրով, սըրով՝
Ծով Արազի ափը հասանք:
Արազը ծո ՛վ, Արազն ելմա ՛ն,
Դուրս է եկել իր ափերից.
«Անցե ՜ք», եկավ մեզ հըրաման.
Շահն է հրաման տալիս վերից…
Ետևը սո ՛ւր, առաջը ջո՛ւր,
Սո ՛ւգ, վայնասո ՛ւն, իրարանցո ՛ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկված՝ գետը լըցվում…
Էն սև օրը, որ մենք տեսանք,
Քո թըշնամին թող չըտեսնի…
Ա՛խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`
Մեր անեծքը երկինք հասնի…
Ու գալիս են չարչու գըլխին
Կիտվում պանդուխտ, գերի հայեր.
«Անե ՛ծք Շահին, իրեն գահին»,
Անիծում են երկինքն ի վեր:
Շուռ են գալիս իրենց բընում
Չարչու աչքերն ըսպառնալի,
Ձեռն ու ոտը դող են լինում,
Ու, սևակնած, հարց է տալի.
— Շահի աոջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրոււմ եք դուք բախտավոր
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն…
— Սուտ էր, ախպե ՜ր: Դու մեզնից մեկն՝
Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,
Բայց մեր սիրտը ո ՞նց չըծածկենք
Էն մարդակեր չար գազանից:
Սուտ էր: Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր…
Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,
Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ:
Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր:

Բնագիտության առաջադրանք․ընտանի բադեր,մանդարինկա

Մանդարինկա

Մանդարինկա բադերը ոչ մեծ և վայրի թռչուններ են։Նրանք բնակվում են Արևելքում։Հասուն մանդարինկայի թևերի երկարությունը 210-245 մմ է։Արուի գլխի վրա կա գունավոր մազափունջ,որով նա տարբերվում է էգից։Արուի կտուցը կարմրավուն է։Էգերը իրենց արտաքին տեսքով տարբերվում են արուներից։Նրանց աչքերը եզրագծված են սպիտակով։Մեզ առավել հայտնի Սպիտակ մանդարինկան։

Ընտանի բադեր

Ընտանի բադերը թռչում են վատ և ոչ հեռու։Նրանք սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից։Ընտանի բադերի բազմացումը սկսվել է 5000 տարի առաջ։ Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին:Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են,բազմացվող և շատ դիմացկուն։

 

Անբախտ վաճառականները

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։