2018 թվականի խորհրդանիշ

Կարմիր հրե աքաղաղի տարին շուտով ավարտին է մոտենում: Իսկ գալիք տարվա խորհրդանիշ կենդանին շունն է: Ընդ որում` 2018թ. Դեղին հողե շան տարի է:Այս կենդանին ուժեղ նշան է, որն իր հովանու ներքո կվերցնի բազմաթիվ խնդիրների կարգավորումը, որոնք երբեմն անլուծելի են թվում: Շունը ձգտում է կարգավորել ինչպես իր, այնպես էլ մտերիմների կյանքը: Շատ խնդիրներ կլուծվեն հենց 2018 թվականին: Այդ հարցում չափազանց կարևոր է տարվա հովանավոր Դեղին հողե շանն ամեն կերպ օգնելը:

2018 խորհրդանիշի հիմնական հատկանիշներն են` Շունը հավատարիմ է և նվիրված, միշտ հավատարիմ է իր խոսքին: Շան տարում ծնվածների շարքերում շատ են զինվորականները, գիտնականները և պարզապես խելացի մարդիկ: Շները լավ են հաղորդակցվում և նրանց հաջողվում է լավ հարաբերություններ հաստատել: Նրանք լավ են պլանավորում իրենց ֆինանսները: Նրանց թվում հաճախ գործարարներ են հանդիպում: Շան տարում գրանցված ամուսնությունը զույգին միասին երկար և երջանիկ տարիներ է խոստանում: Գալիք տարվա խորհրդանիշը հուսալի և ընկերասեր Դեղին հողե շունն է: Սակայն նրա բարեհաճությանը արժանանալու համար հարկավոր է ճիշտ պատրաստվել և տարին պատշաճ կերպով դիմավորել:

Related image  Related image

Շնազգիներ

Վերջին ժամանակներում գիտության կողմից կատարված առաջընթացի շնորհիվ գիտնականները կարողացել են կարծիքներ հայտնել շնազգիների առաջացման վերաբերյալ։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե երբ և որտեղ է առաջացել ընտանի շունը՝ մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին։ Այն, որ շունը առաջացել է գայլից, դա հստակ է։Թե ինչպես է գայլը դարձել ընտանի կենդանի, դա դեռ մնում է առեղծված, բայց դա բացատրող երկու տարբերակ կա՝ կամ գայլերը քաղց զգալով եկել և սկսել են ապրել մարդկանց հետ, քանի որ այդպես ավելի հարմար կլիներ կեր հայթհայթելու համար։Բացի դրանից մարդկանց մոտ ավելի տաք էր և ցրտին դիմանալու խնդիրը նույնպես լուծվում էր։ Քիչ-քիչ մարդիկ ընտելանալով այս կենդանիներ սկսել են նրանց վարժեցնել և արդյունքում դուրս է եկել շատ հավատարիմ և աշխատող կենդանի։ Այսպիսով մարդը տարիների ընթացքում պահել և վարժեցրել է գայլին։ Արդեն շուն դառած գայլը մարդկանց օգնում էր տարբեր բնագավառներում՝ որսորդություն, տան պահպանում և այլն։

Image result for շնազգիներ