Թեստ 4

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրիբոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:

Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակ
Կարճ
Թախտ
Մարդ

2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.

կարող, կար  ու ձև անող

3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ

4. Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.

ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ

5. Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:

Երկրի-գոյական
Երկար-ածական
Դերձակը-գոյական
Ասում է-բայ

6. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.

Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:

7. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:

/սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/

8. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

Թագաորի վերմակը իր համար անհրմար էր:

9. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Մտածված մի քիչ կարճ է անում:

10. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

Գլուխ տալ:

Оставьте комментарий