Մայրենի

  •  Ստ. Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը սովորիր պատմե՛լ:
  • Բլոգումդ գրիր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը,  ո՞ր պատկերն ամենաշատը հավանեցիր:

Ինձ այս  պատմվածքը սովորեցրեց լինել անվախ և քաջ,ուշադիր ու զգոն։

 

Ինձ դուր եկավ վերջին պատկերը․

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։