Կանաչ կրիա

 

Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա։Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ: Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը:Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ:Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու։Համարվում է արևադարձային կրիայի տիպիկ օրինակ:Ապրում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում: Ցրտադիմացկուն չեն: Հնդկական օվկիանոսում տարածված են քիչ քանակությամբ:Համարվում է ամենախոշոր ծովային կրիան: Զրահի երկարությունը հասնում է 80-100 սմ-ի, նույնիսկ մինչև 140 սմ:

 

Թեստ 1

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երերբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային

աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Փախչել

պատշգամբ երբ

ակնթարթ

2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ ջինջ բ/լուռ անդուլ գ/ակնդետ ուշագրավ դ/ընտանի

3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ծնվել,հայտնվել բ/խելքը գլխին դատող,բանիմաց,խելացի գ/կողը հաստ համառ,ինքնասածի,կամակոր դ/ճաշը եփել մեկին,պաժել,լավ ա/մեկին պաժել, լավ ծեծել բ/համառ, ինքնասածի, կամակոր գ/դատող, բանիմաց, խելացի դ/ծնվել,հայտնվել

4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

հողմածեծ

աղմկահույզ խորասույզ

Լիակուրծք

5. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

Ա/զակազ -պատվեր բ/մալինա ——ազնվամորի——————

գ/կենգուրու ——ագեվազ—————

դ/ստարտ——մեկնարկ——————

6. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: ——հոգի——————————————

——երեխա——————————————

———եղնիկ—————————————

—պատշգամբ———————————————

7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/որսորդ – գոյական բ/եղնիկ – գոյական գ/առաջին –ածական_ դ/ազատ –ածական

8. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Մի խարտյաշ ու մատաղ եղնիկ էր՛ խորուն , սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին ներկայն նուրբ թարթիչների տակ: ———————————————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

9. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/ Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: գ/ Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին___—

Թեստ 2

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
* Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
* Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
* Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

1. Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
երբ
_____________________
սուրբ
_____________________
անգամ
_____________________
ավելորդ
_____________________

2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
ակնթարթ                       ակն թարթ
______________________ ___________________
քմահաճույք               քմ հաճույք
______________________ ___________________
քաղհան                             քաղել հանել
______________________ ___________________
շրջակայք                           շուրջ կայք
______________________ ____________________

3. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան սանդուղք

բ/ սիրուն գեղեցիկ

գ/ բղավել ճչալ

դ/ դաշտ պարտեզ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան

բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/ միտք – գոյական

7. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
Ջելսոմինոյի գլխում միտք է ծագում, որ ավելի լավ է ծառը բարձրանալու փախարեն՝ տանձերին հրամայի թափվեն ցած ։

10. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Բնակիչների մի մասը կարծում էր որ Ջելսոմինոն չար վհուկ է այն պատճառով, թե նա կախարդել է ծառը և տանձերը թափվել են ցած։

Մի մասն էլ կարծում էր բարի ոգի է , որովհետև նա ուզում էր տանձերը առողջ հավաքել ոչ թե փայտի օգնությամբ վնասել պտուղները։