Մայիսի 15-ը ՄաքԴոնալդսի հիմնադրման օրն է

Без названияՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է և գործում է աշխարհի 119 երկրներում։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ տարբեր երկրներից։  Այն հիմնադրվել է 1940 թվականին մայիսի 15-ին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց  Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում հիմնում է համբուրգերի առաջին  ռեստորանը ։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները,  ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքներն ու այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։

Հետաքրքիր փաստեր

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհեմ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը  աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։

Մի իրի պատմություն. գուլպաներ

5854300_5

Գուլպաների պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Տղամարդիկ, ովքեր իրենց համարում էին «բարձր կաստայի» ներկայացուցիչներ, գուլպաներ չէին հագնում: Նրանց կարծիքով դա ամոթալի է: Քանի դեռ նրանք իրենց երևակայում  էին աշխարհի տիրակալ, կանայք, ընդհակառակը, վայելում էին ողջ գրավչությունն այն բանի, որ իրենց ոտքերը պաշտպանված են:
Հույն կանայք սկսեցին փողոց դուրս գալ կաշվե հողաթափերով: Եվ կես դար անց գուլպաները դարձան հույների զգեստապահարանի պարտադիր մասը:
Միջնադարում գուլպաների արտադրության զարգացումը հասել էր էվոլյուցիոն թռիչքի: 15-րդ դարը  Եվրոպայի գերագույն տիրակալների կյանքում դարձել էր  աննախադեպ շքեղության դարաշրջան: Ձգտում էին պերճաշուք դարձնել բացարձակապես ամեն ինչ` սկսած կահույքից  մինչև ներքնազգեստ: Այդ բախտին արժանացան նաև գուլպաները: Կաշվե հողաթափերին փոխարինելու եկան կտորից կարված  հաստ զուգագուլպաները: Նրանք թաքցնում էին  ոչ միայն  ոտնաթաթերը, այլև` ոտքերն ամբողջովին:
Մինչև ծնկները հասնող գուլպաների ստեղծմանը խթան հանդիսացավ բանակը:  Որպեսզի պաշտպանեն իրենց ոտքերը, զինվորները սկսեցին հագնել երկար կիպ գուլպաներ: Եվրոպական կառավարողները  գնահատեցին  այս նորամուծությունը և ցանկացան նույնից ունենալ իրենց զգեստապահարանում: Հենց այդ ժամանակվանից էլ Իտալիայում հայտնվեցին կալսոնները` ոտքերը կիպ գրկող վարտիքները:
Իսպանիայում սկսեցին հագնել գուլպաներ` թանկարժեք գործվածքներից` զարդարված  ասեղնագործ գեղեցիկ նախշերով կամ թանկարժեք զարդերով: Այդպիսի գուլպա-զուգագուլպա  հագնում էին  բացառապես ազնվական դասի տղամարդիկ, այն նույնիսկ  կարող էր փոխարինել սովորական վարտիքին:
Մեծ Բրիտանիայում գուլպաների հիմնական սպառողները, ընդհակառակը, կանայք էին: Այս ամենը` ի  շնորհիվ Էլիզաբեթ Առաջինի. նա մետաքսե մինչև ծնկները հասնող գուլպաների  մեծ երկրպագու էր և դրանով նպաստեց, որպեսզի տեքստիլ արդյունաբերության տվյալ ճյուղը լայնորեն զարգանա:
Գուլպաների պատմությունը փոխվում է 16-րդ դարում գուլպագործական հաստոցի հայտնագործման պահից,  այդ ժամանակվանից սկսվեց գուլպա-զուգագուլպաների  զանգվածային արտադրությունը: Մի քանի դար անց Ֆրանսիայում ևս  հայտնվեց  գուլպագործական առաջին հաստոցը:
Մոտավորապես  հարյուր տարի առաջ արտադրվեցին այնպիսի գուլպաներ, ինչպիսինը  մենք  ենք հիմա հագնում: Պահանջարկ կար նաև գործածել ռետինե երիզներով գուլպաներ և կապրոնե զուգագուլպաներ:
XX դարի սկզբին գուլպաներով սկսեցին զբաղվել մոդելագործները, քանի որ  արդեն չկար ոտքերը փոշուց, կոշիկից, կեղտից պաշտպանելու  անհրաժեշտությունը: Գուլպաները, զուգագուլպաներն ու կոլգոտկիները մինչև օրս, ինչպես շրջազգեստները, ջեմպրները և տաբատները, զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ են: