на русском языке

6․

кданным словам подберите из текста слова с противоположным значением.

Այս բառերով ընտրեք տեքստային բառերից հակառակ իմաստով:

Весело-скучно

потерять-искать

новый-старый

закрыть- отворил

проснуться-заснула

пуста-полна

говорить-молчал

9․

Прочитайте. Составьте пословицы из слов двух столбиков. напишите их. Устно переведите их на армянский язык.

Կարդացեք այն: Կատարեք առակները երկու սյունակների խոսքերից: գրեք դրանք: Բառացիորեն թարգմանել դրանք հայերեն:

1) Дружбой дорожи      а) тот много делает

2) Не хвались                   б) забывать её не спеши

3) Кто мало говорит        в) пока люди тебя не похвалят.

 

Кто мало говорит тот много делает․

Не хвались пока люди тебя не похвалят.

Дружбой дорожи забывать её не спеши

Ծառատունկ. բալենիների պուրակի ստեղծում

 

Այսօր վարպետ Հովհաննեսի օգնությամբ սովորողների հետ միասին իրականացրինք բալենիների ծառատունկ։ Արդեն տնկված բալենիներին ավելացան ևս երեսուն տնկի։

Հին հայկական ավանդական տոնածառի խորհուրդը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ:Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում:Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը,այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս,հետ բերում տուն և ամրացնում գերանինՏոնածառի խաղալիքները հասկերից ,ընկույզներից /թվով`յոթ/պատրաստված զարդարանքներ էին,որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:
Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:
Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված:Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Աղբյուրը՝ hay-power.com

Լոռու մարզ

Լոռու մարզը աչքի չի ընկնում ամանորյա իր ավանդույթներով: Այստեղ Նոր տարին անցնում է իր սովորական հունով: Մեծամասնությունն ամանորյա սեղաններին դնում է խոզի բուդ կամ գոճի: Որոշ գյուղերում ընդունված է լվացքի պարաններից կարմիր շոր փռել, որը խորհրդանշում է լուսավոր ու պայծառ տարի։ Ըստ ավանդույթի՝ կարմիր գույնը վանում է չարքերին, ուստի այն փռում են, որպեսզի հաջորդ տարում չարքերին հեռու վանեն այդ տնից։

Ոսկեգույն փասիան

Փասիանների ընտանիքի ամենավառ գունավորում ունեցող թռչուններից է: Արուն տարբերվում է փետեուրների վառ գունավորմամբ: Մարմնի երկարությունը 90-105 սմ է, որի մեծ մասը պոչի երկարությունն է: Ունի ոսկեգույն-դեղին կատար: Դեմքը և վիզը բոսորագույն է, կուրծքը կարմիր է, մեջքի հատվածը՝ բաց շականակագույն, իսկ ոտքերը՝ խամրած դեղին: Էգը, ի տարբերույթուն արուի՝ ունի փետուրների ավելի խամրած գունավորում: Մարմնի երկարությունը 60-80 սմ է: Ոսկեգույն փասիանի հայրենիքը համարվում է Չինաստանը: Հանդիպում են լեռնային գոտիներում ՝ մինչև 2000 մ բարձրության վրա: Որպես բնակավայր նախընտրում են լեռների ստորտները և եղեգնուտները: Խուսափում են անտառային, ճահճային տարածքներից:Հիմնականում սնվում է տերևներով և տարբեր թփերի մնացորդներով, եղեգով, ինչպես նաև միջատներովինչպես նաև միջատներով:

hybrid08

English

ordinal numbers

4 four+th= the fourth

5 five+th=the fifth

6 six+th=the sixth

7 seven+th= the seventh

8 eight+th=the eighth

9 nine+th=the ninth

10 ten+th=the tenth

11 eleven+th=the eleventh

12 twelve+th=the twelfth

13 thirteen+th= the thirteenth

20 twenty+th=the twentieth

30 thirty+th= the thirtieth

40 forty+th=the fortieth

44 forty-four+th=the forty-fourth

50 fifty +th =the fiftieth

 

English sums

18 + 3 = 21 eighteen plus three is equal to twenty-one.
3 + 13 = 16 three plus thrteen is equal to sixsteen.
4 x 4=16 four multiple by four is equal to sixsteen
38 – 18 =20 thirty-eight minus is equal to twenty
15:5=3 fifteen divide by five is equal to three.
1000+30=1030 thousand plus thirty is equal to thousand-thirty
14-6=8 fourteen minus six is equal to eight
60:10=6 sixty divide by ten is equal to six.
100-60=40 hundred minus sixty is equal to forty

Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

 

Մայրենի

Կարդա՛  Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» առակը:

 

  • Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
  • Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
  • Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
  • Ո՞րն է այս առակի ասելիքը:

Անհասկանալի բառեր

1․

ցնցոտի-Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ

դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր

2․

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

3․ ԴԵրվիշի բնութագիր- աղքատ,խեղճ,միամիտ

Քաղաքապետի բնութագիր- մեծամիտ,հոռետես

4․

Ես այս առակից սովորեցի,որ պետք է ամեն մարդ բավարարվի իր ունեցածով։

5․

ֆիլմի մասին իմ կարծիքը շատ դրական էր։Ինձ դուր եկավ ամենավերջին հատվածը։