ԻՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ

Ես իմ աշնանային հանգիստը անցկացրել եմ շատ հետաքրքիր։Արձակուրդի ժամանակ կապը դասընկերներիս և ուսուցիչներիս հետ պահպանել  եմ ՝արշավելով Աշտարակ քաղաք <<ԳԵՏԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ>> նախագծով։Եղանք Պ․ Պռոշյանի տուն—թանգարանում,ծանոթացանք նրա կատարած գործերի հետ։ Շատ հետաքրքիր էր նաև այն օրը,երբ անցկացրեցինք թափառումներ<<ԻՄ ՔԱՂԱՔԸ>>-ը նախագծով։ Շրջելով <<ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՎ>> ՝հանդիպեցինք նշանավոր մարդկանց արձաններին և քանդակներին,օրինակ՝Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի,<<ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐԻ>>և այլն։Քայլելով այգու խշխշան տերևների վրայով ՝ կարծես լիներ աշնանային երաժշտություն։Հաճելի է ու գեղեցիկ իմ քաղաքը օրվա տարբեր պահերին և տարվա բոլոր եղանակներին։

Արձակուրդներիս մի քանի օրն էլ անցկացրել եմ տատիկիս տանը։Կարդացել եմ<<ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ>> ՀԵՔԻԱԹԸ,պատրաստել եմ թղթե տիկնիկներ,ունկնդրել եմ ՊԱՎԵԼ ՊԱՆԻՆԻ,ԻԳՈՐ ԴՎՈՒՐԵՉԵՆՍԿՈՒ,ՍԵՐԳԵՅ ՉԵԿԱԼԻՆԻ,ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ  և ՇՈՊԵՆԻ ստեղծագործությունները,որոնք համահունչ են աշնան եղանակին։Ահա իմ արձակուրդի մասին, աշնանային։