Ոսկեգույն փասիան

Փասիանների ընտանիքի ամենավառ գունավորում ունեցող թռչուններից է: Արուն տարբերվում է փետեուրների վառ գունավորմամբ: Մարմնի երկարությունը 90-105 սմ է, որի մեծ մասը պոչի երկարությունն է: Ունի ոսկեգույն-դեղին կատար: Դեմքը և վիզը բոսորագույն է, կուրծքը կարմիր է, մեջքի հատվածը՝ բաց շականակագույն, իսկ ոտքերը՝ խամրած դեղին: Էգը, ի տարբերույթուն արուի՝ ունի փետուրների ավելի խամրած գունավորում: Մարմնի երկարությունը 60-80 սմ է: Ոսկեգույն փասիանի հայրենիքը համարվում է Չինաստանը: Հանդիպում են լեռնային գոտիներում ՝ մինչև 2000 մ բարձրության վրա: Որպես բնակավայր նախընտրում են լեռների ստորտները և եղեգնուտները: Խուսափում են անտառային, ճահճային տարածքներից:Հիմնականում սնվում է տերևներով և տարբեր թփերի մնացորդներով, եղեգով, ինչպես նաև միջատներովինչպես նաև միջատներով:

hybrid08