Մայրենի

 

  • Պատմի՛ր Ղ. Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքը:
  • Բնութագրի՛ր Մանուկ խանին:    բարի   ազնիվ    մաքուր    արդարամիտ
  • Պատմվածքի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր Բուն բարեկենդանի տոնը նկարագրող հատվածըԲուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

    Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

  • Գրիր տրված բառերի հոմանիշները
իմաստուն -խելացի
աղախին -ծառա
խանություն -թագավորություն
արատավոր -թերի
չքավոր -աղքատ
թշվառ -խեղճ
ամանաթ -ավանդ

 

Ավանդություններ կրիայի մասին

Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում. — Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։ Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։

Related image

Գայլ և Շուն

Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։

Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.

— Առողջացաք, դե վերադարձեք։

Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։

Ավանդապատումներ ծառերի, ծաղիկների, թռչունների, կենդանիների մասին

ՈՒՌԵՆԻ —- Ուռենին առաջ մի երիտասարդ աղջիկ է եղել: Նա երկար սպսել է սիրած տղային, բայց տղան      չի եկել:Աղջիկը կարոտից կռացել, ուռենի  է դարձել:Մինչև հիմա էլ նա կանգնած է ջրի եզրին ու գլուխը կախ լուռ հեկեկում է:

ԹԻԹԵՌՆԵՐԸ առաջ կտրիճ երիտասարդներ են եղել: Թագավորի աղջկան տիրանալու համար, աղջկա հոր պահանջով, նրանք գնացել են բերելու անհանգչելի հուրը, բայց չեն կարողացել և թիթեռ դառանալով սկսել են պտտվել կրակի շուրջ

ԿՌՈՒՆԿԸ մարդու նեղ օրվա ամենալավ բարեկամն է: Հենց որ որևէ դժվարության կամ դժբախտություն պատահի մարդուն, կռունկը անմիջապես օգնության է հասնում: Կռունկին սպանելը մեծ մեղք է: Երբ հրացանը ձեռքդ առնես նրան նշան բռնելու, կռունկն անմիջապես մի գեղեցիկ հարս կդառնա` ծծկեր երեխան կրծքին:

ԱՐԱԳԻԼԸ մարդու ամենացանկալի հյուրն է:Մարդը խնամքով պաշտպանում է արագիլի բունը, չթողնելով, որ որևէ մեկը դիպչի նրան: Ով համարձակվի ձեռք տալ արագիլին կամ նրա ձագերին, ենթակա է չարաչար պատժի ու խորշանքի:

Փշատենին

Արփա գյուղում քույր և եղբայր են ապրելիս լինում` Գրիգորն ու Մարիամը: Մի օր արաբները սպառնում են Գրիգորին ու պահանջում, որ նա ցույց տա ճանապարհը դեպի արևելք: Գրիգորը նրանց ցույց է տալիս մի ուրիշ ճանապարհ և մութ գիշերով թշնամուն նետում «Մեծ սարից» ցած:
Հետագայում այդ վայրը, որ այդքան շատ թշնամու կյանք էր խլել, դառնում է սրբատեղի, և այնտեղ սկսում է աճել փշատենի: Փշատենու մասին սկսում են ասեկոսեներ տարածել, թե ով կտրի նրա ճյուղերից, կդատապարտվի մահվան: Սկզբնական շրջանում բնակիչները չէին հավատում, բայց ճյուղ էլ չէին պոկում: 19-րդ դարի կեսերին այստեղ է գալիս մի քահանա և, քաջատեղյակ լինելով դատաստանի ասեկոսեներին, պոկում է փշատենու ճյուղերից: Տունդարձի ճանապարհին քահանան ընկնում է էշից և մահանում: Փշատենին կա մինչ օրս, իսկ բնակիչներն ավելի լուրջ են վերաբերվում մահվան սպառնալիքին…

Ավանդություն ծիծեռնակի մասին

                                              Ծիծեռնակ

Աւան­­դութիւ­­նը պատ­­մում է, թէ մի ան­­գամ հա­­ւաք­­ւում են ամէն տե­­սակ խայ­­թող սո­­ղուննե­­րը եւ մի մեծ օձա­­ժողով են կազ­­մա­­­կեր­­պում։ Ժո­­ղովին օձե­­րը խոր­­հուրդ են անում, թէ ո՞ր կեն­­դա­­­նու արիւնն է ամե­­նից անու­­շը, որի՞ արիւ­­նից առա­­ւելա­­պէս խմեն։ Եր­­կար են քննար­­կում, բայց այդպէս էլ խնդի­­րը չեն պար­­զում։ Վեր­­ջը կան­­չում են մո­­ծակին. «թող նա գնայ ու խայ­­թի բո­­լոր էակ­­նե­­­րին, յե­­տոյ գայ ու մեզ ասի, թէ որ մէ­­կի արիւնն էր ամե­­նից քաղցրը»։ Մո­­ծակը բա­­րեխղճօ­­րէն է մօ­­տենում գոր­­ծին, վեր­­ջը որո­­շում է՝ մար­­դու արիւնն է ամե­­նից անու­­շը։ Սրա միտ­­քը իմա­­նում է ծի­­ծեռ­­նա­­­կը։ Եւ ահա մո­­ծակը վե­­րադառ­­նում է, որ­­պէսզի օձա­­ժողո­­վին զե­­կոյ­­ցի իր յա­­ջողու­­թիւննե­­րի մա­­սին, բայց հէնց նա լե­­զու է առ­­նում, որ խօ­­սի, ծի­­ծեռ­­նա­­­կը անսպա­­սելի յար­­ձակւում է մո­­ծակի վրայ եւ սպա­­նում նրան։

Ուստի մի զար­­մա­­­նար, որ հնում հա­­յոց շատ ազ­­գա­­­գաւառ­­նե­­­րում ծի­­ծեռ­­նա­­­կը սուրբ էր հա­­մար­­ւում։ Նա սի­­րելի էր յատ­­կա­­­պէս ար­­ցախցի­­ների ու լո­­ռեցի­­ների հա­­մար։ Ար­­ցա­­­խում այր ու կին, տես­­նե­­­լով ծի­­ծեռ­­նակնե­­րի առա­­ջին գա­­լը, երես­­նե­­­րին խաչ կը հա­­նէին։ Читать далее «Ավանդություն ծիծեռնակի մասին»

Մի իրի պատմություն, աթոռ

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ երկնքում, ջրում և ցամաքում իշխանությունը ոչ թե մարդունն էր, այլ մեծ կենդանիներինը, որոնց մենք հիմա դինոզավր ենք ասում:
Այդ ժամանակ ապրում էր Թոռ անունով դեռ ոչ լիովին ձևավորված մի մարդ: Մի օր Թոռը որսից հետո հոգնած, դինոզավրի ձագը շալակին վերադառնում էր քարանձավ: Արդեն պատկերացնում էր իր կնոջ ու յոթ երեխաների ցնծագին ողջույններն ու աղաղակները, երբ կտեսնեին համեղ ավարը:Ճանապարհին Թոռը հոգնեց: Նստեց գետնին: Բայց վերջերս տեղացած առատ անձրևից հետո պարարտ սևահողը դեռ չէր հասցրել չորանալ: Նա նստեց մոտակա մեծ քարին: Քարը ծակում էր: Թոռը վերցրեց բրիչն ու սկսեց հարթել ծակող մասերը: Նստեց Թոռը ու գնահատեց քարի հարմարավետությունը:
Գնալով քարանձավ` Թոռը համացեղակիցներին պատմեց, թե ինչ լավ է գետնից բարձր նստելը: Ցեղակիցները գնացին անտառ ու գտան Թոռի քարը: Քարը բերեցին քարանձավ ու դրեցին ամենապատվավոր տեղում: Այդ օրվանից ով որսից վերադառնում էր ավարով նստում էր այդ քարին ու ասում էր` ապրի Թոռը: Ժամանակի ընթացքում բոլորը մոռացան Թոռի մասին… քարին նստելով ասում էին ապրիթոռ, հետո սկսեցին ասել ապթոռ: Մի քանի դար անց նստելու համար նախատեսված քարերին սկսեցին ասել կարճ-կոնկրետ` աթոռ:

 

Related image

English

  1. Page 99 “THE BISCUIT BOY” Read the text, learn the unknown words-Կարդալ տեքստը և սովորել անծանոթ բառերը

a bear         nobody          to be (feel) well

a hill                     again               a lion     a mouse

a tiger               a monkey          a cat          a dog

2. Ex 6, page 101  – Find all the sentences with prepositions in the text,
copy them and underline the prepositions. Տեքստից դուրս գրել բոլոր նախդիրները

an     in       it      of     on

Կուղբեր

Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ,որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիաընկած տարածքներում, և կանադական կուղբ,որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։Կուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերիվտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։

Image result for Կուղբեր