Չիպսեր

 

«Չիպս» անունը ծագել է անգլերեն «chips» բառից, ինչը նշանակում է «կտոր»: Չիպսը ստեղծվել է 1853 թ.-ին, ի միջի այլոց այն պատահականորեն է ստեղծվել: Մի անգամ Կոռնելիոս Վանդերբիլտը` միլիոնատերը Ամերիկայից, իջևանել էր «Moon Lake House» հյուրանոցում, որը գտնվում է Սարատոգա Սփրինգսում: »

Հյուրանոցում ճաշելիս Վանդերբիլը երեք անգամ իր դժգոհությունն էր արտահայտել նրա համար, որ կարտոֆիլը կտրտված էր չափազանց մեծ շերտերով: Տեղացի խոհարար Ջորջ Քրամը, լինելով բնույթով հաստատակամ մարդ, միլիոնատիրոջ համար պատրաստում է յուղի մեջ տապակած բարակ կտրտած կարտոֆիլ: Գլխավոր խոհարարի նոր ուտեստը անսպասելիորեն Վանդերբիլի ճաշակով էր:Նա հյուրանոցում ճաշելիս ամեն անգամ հաճույքով պատվիրում էր այն: Այսպիսով, «Սարատոգի չիպսերը», ինչպես նրանց կոչեցին, դարձան ռեստորանի ֆիրմային ուտեստը:

Միջադեպից յոթ տարի անց` 1860 թվականին Ջորջ Քրամը բացեց սեփական ռեստորանը, որտեղ մատուցվեցին չիպսեր: Սակայն, ժամանակի ընթացքում այս ուտեստը հայտնվեց նաև սննդի այլ վայրերում, ինչը զարմանալի չէր, քանի որ դժվար չէր չիպս պատրաստելը: Շուտով չիպսը հայտնվեց Ամերիկայի լավագույն ռեստորանների ճաշացանկում:

Մինչև 1890 թվականը չիպսեր կարելի էր համտեսել միայն ռեստորաններում կամ խորտկարաններում: Իրավիճակը փոխեց Քլիվլենդում գտնվող փոքրիկ ճաշարանի սեփականատեր Ուիլյամ Թեփենդենը: Նա առաջինն էր, ով մտածեց փողոցում չիպսեր վաճառել թղթե տոպրակներով: Թեփենդենը այս քայլը կատարեց ճգնաժամի ընթացքում նոր հաճախորդներ ներգրավելու համար:Նա սկսեց չիփսեր վաճառել մի հին բեռնասայլակից: 36 տարի անց ծնվեց մոմած թղթերում չիփսերը փաթեթավորելու գաղափարը: Այն հուշեց Լորա Սկադդերը: Նման փաթեթը հնարավորություն էր տալիս փոխադրել չիփսերը և երկարացնել նրանց պահպանման ժամկետը: Եվ այսպիսով, չիպսերը երևացին վաճառատների դարակներում:

Սակայն չիփսերի զանգվածային արտադրությունը հնարավոր դարձավ միայն կարտոֆիլի մաքրման մեքենայի գյուտից հետո: Ավելի ուշ հայտնվեց նաև չիփսերի արդյունաբերական արտադրության առաջին մեքենան: Այն ստեղծել է Ֆրիման Մակբեթը: Նրա գյուտը անմիջապես ձեռք է բերվել ֆիրմաներից մեկի կողմից, որն էլ սկսեց չիպսերի սերիական արտադրությունը:

Չիպսերը պատրաստվում էին առանց աղի կամ որևէ համեմունքների: 1940 թ. «Tayto» ընկերությունը առաջին անգամ սկսում է չիպսեր արտադրել համային հավելումներով եւ այն վաճառում աղի փոքրիկ տոպրակի հետ միասին: